Լրահոս

21.10.2010 12:42


ԿԲ նախկին նախագահ. «Թոշակառուներն առնվազն 0,1%-ով ավելի վատ են ապրելու, քան ապրել են»

ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն անդրադառնալով 2011թ. բյուջեի նախագծին՝ նշել է, որ դրանում 2009թ.-ի համեմատ  7,7 %-ով աճել են սոցիալական ծախսերը։ «Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այս պահին ինը ամիսների տվյալներով գնաճը 7,8 տոկոս է, այսինքն մեր թոշակառուներն առնվազն 0,1%-ով ավելի վատ են ապրելու, քան ապրել են։ Այսինքն, կառավարության՝ սոցիալական պաշտպանվածության գերակայությունը այսպես է կատարվում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ասատրայանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը