Քաղաքական

04.07.2016 14:30


Էլինար Վարդանյան. «Սահմանադրության փոփոխություններից հետո էլ մարդը չէ դրա կրողը»

Էլինար Վարդանյան. «Սահմանադրության փոփոխություններից հետո էլ մարդը չէ դրա կրողը»

–Ցավոք սրտի, մեր հասարակությունը երբեք չի զգացել, որ Սահմանադրությունն իրենն է։ Ե՛վ մինչև Սահմանադրության փոփոխությունները, և՛ այդ փոփոխություններից հետո մարդը չէ այդ Սահմանադրության կրողը,–այս մասին հուլիսի 4–ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը։

Նա նշել է, որ խնդիրը Սահմանադրության լավ կամ վատ լինելը չէ, այլ այն, թե որքանով էին պահպանվում դրա դրույթները։

–Մենք խնդիր ունենք օրենքները, այդ թվում նաև՝ Սահմանադրությունը հարգելու, պահպանելու և այդ դրույթներով ուղղորդվելու։ Ցավոք սրտի, 25 տարվա ընթացքում մենք այդպես էլ ականատեսը չեղանք, որ Հայաստանը սահմանադրական նորմերով և դրույթներով առաջնորդվող երկիր է,–նշել է Էլինար Վարդանյանը։

Նա անդրադարձել է նաև Ընտրական օրենսգրքին, որը, ըստ պատգամավորի, հնարավորություն չի տալիս, որպեսզի բոլոր կուսակցություններն ունենան հավասար հնարավորություններ քաղաքական դաշտում իրենց գործունեությունը ծավալելու համար։

Ընտրական օրեսնգրքով դրվել է ռեյտինգային ցուցակներով ընտրական մեխանիզմը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տարածքային ցուցակներում ընդգրկվելու են որոշակի ազդեցությամբ մարդիկ՝ թաղային հեղինակություններ, ֆինանսական ազդեցություն ունեցող անձեր, իշխող կուսակցության հնարավոր լծակները, մյուս կուսակցությունները և իշխող կուսակցությունը չեն կարող ունենալ հավասար հնարավորություններ,– պարզաբանել է Էլինար Վարդանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը