Կարծիք

04.07.2016 14:04


Սարգսյանի միակ «ձեռքբերումը» եղել է Հայաստանից արտագաղթողների աճի ավելացումը

Սարգսյանի միակ «ձեռքբերումը» եղել է Հայաստանից արտագաղթողների աճի ավելացումը

Եթե Հայաստանին չօգնեն արտագաղթողները

Սերժ Սարգսյանի՝ 8 տարիների միակ «ձեռքբերումը» եղել է Հայաստանից արտագաղթողների աճի ավելացումը՝ իր ընտանիքի անդամերի գրպաններն ավելացնելու դիմաց:

Հայաստանում չկա մի ընտանիք, ում հարազատն արտագնա աշխատանքի մեկնած չլինի աշխարհի որևէ մի երկիր՝ իր ընտանիքի գոյությունը պահելու համար: Եվ ի՞նչ է ստացվում. եթե արտագաղթող մեր հայրենակիցներն ամեն անգամ մեզ օգնության չհասնեն, ապա մենք չենք կարողանա լուծել այն խնդիրները, որոնք Սերժ Սարգսյանն է մեզ համար ստեղծել:

Եվ այսպես, եթե չլինեն արտագնա աշխատանքի մեկնողները.
1.Մենք Հայաստանում ապրելու համար հացի խնդիր կունենանք:
2.Հիվանդանոց ընկնելիս ոչ ոք օգնության չի հասնի՝ գումար ուղարկելու իմաստով:
3.Անապահով ընտանիքներին հագուստով, ուտելիքով օգնողներ չեն լինի:
4.Պատերազմի ժամանակ ոչ ուտելիք, ոչ էլ հագուստ կստանանք, էլ չեմ խոսում գումարի և զենքի մասին:
5.Մեր հայրենակիցներն աղետի պատճառով դեռ երկար կմնային Ռուսաստանի ճանապարհներին, եթե չլիներ մեր օտարերկրացի բարեկամների օգնությունը:
Այսպես, եթե սկսեմ թվարկել... Շատ-շատ թվարկելու օրինակներ կան:

Սերժ Սարգսյանն է ուղղակի այս աղետների պատճառը. նրա բախտն իսկապես բերել է, որ մենք այսօր արտագաղթողների հաշվին ապրում ու կարողանում ենք ևս մեկ դժվարություն հաղթահարել:

Վերջինը Լարսի ճանապարհը փակվելու հետ կապված դեպքն էր, որի պաճառով մեր հայրենակիցները օրերով մնացին ճանապարհներին. իրենց երեխաներին գրկած սպասում էին երկրի ղեկավարի օգնությանը, որն այդպես էլ չեղավ: Շնորհիվ հայ համայնքի՝ այդ մարդիկ կարողացան վերադառնալ Հայաստան, հետո էլ Ռուսաստանի ԱԻՆ-ն է չվերթներ կազմակերպել, որ մեր հայրենակիցները տուն վերադառնան: Լավ, բա ո՞ւր է մեր պետությունը, ո՞ւր են պետության ղեկավարները, նրանք, ովքեր իրենց անձնական ինքնաթիռներով մենկնում են Ռուսաստան՝ հարսանիքներին մասնակցելու համար: Հա, ճիշտ է, ձեր համար փող կա, ժողովրդի համար՝ ոչ, քանի որ բյուջեն այնքան եք դատարկել, որ տարիներ են պետք այն մեզանից քամելու և լցնելու համար. հա, ձեզ համար անձնական ինքնթիռներ կան, ժողովրդի համար՝ ոչ մեկը:

Լավ, փողը դատարկել-կերել եք, բա դուք այդքան անպատի՞վ եք, որ մեր հայրենակիցներին պետք է Ռուսաստանի ԱԻՆ–ն օգնի: Ինչպես ասում են՝ սա աշխարհի վերջն է, պարզապես էդ աշխարհը ստեղծել է Սերժ Սարգսյանը, ով այսօր մեր երկրի զարգացման թիվ մեկ խոչընդոտն է դարձել, ում համար գոյություն չունեն ոչ ժողովրդի կյանքն ու գոյատևելու այդ «բարդ ցանկությունը», ոչ էլ ինչ-որ «սթից-մթից» արժանապատվություն. ի՞նչ է դա անելու Սերժ Սարգսյանը:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը