Կարծիք

04.07.2016 13:58


Ասեք, որ Կնեսեթի դիմաց քոչարի չպարեն

Ասեք, որ Կնեսեթի դիմաց քոչարի չպարեն

Իսրայելի Կնեսեթում պետք է քննարկվի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը:
Ովքեր Իսրայելում ծանոթներ ունեն, իրենց ասեք, որ Կնեսեթի դիմաց խնդրանքներով լեցուն ցույցեր չանեն: Ասեք, որ իրենց արժանապատվությամբ պահեն:
Չճանաչելու դեպքում` չբողոքեն, իսկ ճանաչելու դեպքում` քոչարի չպարեն:
Ճանաչումը հենց հրեաներին է պետք, իսկ չճանաչելն իրենց պրոբլեմն է:
Ցույց անող են, թող Ադրբեջանին զենքեր չվաճառելու համար ցույցեր անեին, իսկ եթե անող չեն, թող ճանաչման հարցում էլ չանեն:
Եթե Հայաստանում արտգործնախարարություն կա, թող դա տեղի համայնքին ու եկեղեցուն բացատրի:
Ցանկալի կլինի, որ Կնեսեթի դիմաց ոչ մի հայ ու հայկական դրոշ չլինի: Թող ադրբեջանցիները Կնեսեթի դիմաց ցույցեր անեն ու տխմար վիճակում հայտնվեն:
Արժանապատվությունն ավելի կարևոր է, քան Կնեսեթի կողմից Ցեղասպանության ճանաչումը:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը