Աշխարհ

04.07.2016 12:35


Իսրայելում պաղեստինցիների հետ բախումների համար մեղադրել են «Facebook»–ին

Իսրայելում պաղեստինցիների հետ բախումների համար մեղադրել են «Facebook»–ին

Իսրայելի հասարակական անտանգության նախարար Գիլադ Էրդանը կարծում է, որ Պաղեստինի բնակիչների հետ բախումներում մասամբ մեղավոր է «Facebook» սոցցանցը։ Այս մասին հայտնում է «Re/Code» պարբերականը։

«Զոհերի արյան մի մասը «Facebook»–ի ձեռքերին է։ Այն վերածվել է հրեշի։ Պաղեստինի ինքնավարության երիտասարդ սերունդը սադրանքներ է մտածում, այնուհետև սպանություններ իրականացնում՝ ղեկավարվելով «Facebook»–ի քննարկումներով»,–հայտարարել է Էրդանը։

«Facebook»–ից նշել են, որ օպերատիվ կերպով աշխատում են անվտանգության ոլորտում գործող ծառայությունների հետ՝ հավելելով, որ սոցկայքում չեն խրախուսվում բռնությունը և ուղիղ սպառնալիքները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Կվարտետն» առաջընթացի հնարավորություն է տեսնում Իսրայելի և Պաղեստինի հակամարտության լուծման հարցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը