Աշխարհ

04.07.2016 11:16


ԻՊ դեմ պայքարի համար Թուրքիան պատրաստ է ՌԴ–ին տրամադրել «Ինջիրլիք» ավիաբազան

ԻՊ դեմ պայքարի համար Թուրքիան պատրաստ է ՌԴ–ին տրամադրել «Ինջիրլիք» ավիաբազան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք պատրաստ են Ռուսաստանին տրամադրել «Ինջիրլիք» ավիաբազան։

Համաձայն թուրքական «Haberler» կայքի՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բոլորի ընդհանուր թշնամին է:

«Հապա ինչո՞ւ չհամագործակցենք Ռուսաստանի հետ «Ինջիրլիքում»»,-ասել է Չավուշօղլուն:

Նա նշել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակում Թուրքիան ռազմաբազան տրամադրել է բոլոր այն երկրներին, որոնք ակտիվ պայքար են մղում ահաբեկչական խմբավորման դեմ:

Չավուշօղլուն նաև հավելել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պետք է համատեղ ուժերով պայքարել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը