Ռուսաստանցիների համար Թուրքիան դարձել է ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունը
Ընդամենը 3 օր հետո, երբ տուր–փաթեթները կրկին հանվեցին վաճառքի, ռուսների համար Թուրքիան դարձավ ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունը։ Այս մասին հայտնում է «Коммерсантъ»–ը։
Պարբերականի տվյալներով՝ վաճառված տուր–փաթեթների 35 %–ը հիմնականում Ռուսաստանի քաղաքացիների համար կրկին վերաբացված հանգստյան գոտիներն են։ Տուր օպերատորները հայտարարել են, որ պատրաստ են կրկին վերականգնել չարթերային չվերթները, սակայն դա հնարավոր կլինի միայն Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության պաշտոնական որոշումից հետո։
Ռուսաստանի տուր օպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն հուլիսի 2–ին հայտարարել է, որ Թուրքիայի ուղղությամբ տուր–փաթեթների պահանջարկը 10 անգամ գերազանցում է իրական առաջարկների թիվը։ РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ միևնույն ժամանակ, ըստ Լոմիձեի, քչերն են տուր–փաթեթներ գնում։
«Մարդիկ դեռևս չեն ստացել անվտանգության երաշխիք, բացի այդ, տուր–փաթեթների արժեքը՝ կանոնավոր ավիափոխադրումով, շարունակում է մնալ բավականին բարձր»,– նշել է նա։
Հիշեցնենք՝ հուլիսի 1–ից հայտնի դարձավ, որ Թուրքիայի ուղղությամբ սկսվել է տուր–փաթեթների վաճառքը։ Դեպի Թուրքիա տուր–փաթեթների վաճառքի սահմանափակումները հանվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հունիսի 30–ին։ Դրանից մեկ օր առաջ քաղաքական գործիչը համապատասխան համաձայնության էր եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

7or.am