Իշխանություններին ընդունված է քննադատել իրենց արածների համար, բայց ոչ պակաս քննադատելի են նաև չարածները:
Չարած քայլերը կորցրած հնարավորություններ են:
Սերժ Սարգսյանինախագահության տարիները կորցրած հնարավորությունների տարիներ են: Հայաստանի տիպի պետությունների համար, ի դեպ, կորցրած հնարավորությունները հավասարարժեք են իրականացված սխալ քայլերին:
ՀՀԿ ղեկավարը փոքրացրել է Հայաստանը բառիս բուն և փոխաբերական իմաստներով: Դա նաև կորցրած հնարավորությունների արդյունքում է եղել:
Օրինակ՝ մենք ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ժամանակ կարող էինք լուրջ միջնորդական ֆունկցիա կատարել, բայց չարվեց դա: Հայտարարվեց, որ Հայաստանը ոչինչ չի կարող անել մեծ ՌԴ-ի պարագայում: Դա, անշուշտ, գավառամտություն էր և սեփական բարդույթների դրսևորում: «Նախաձեռնողական» որակված արտաքին քաղաքականությունը գործնականում դարձավ հականախաձեռնողական: Իսկ ահա համանման իրավիճակում Ադրբեջանը կարողացավ պահը որսալ ու ռուս-թուրքական լարվածության հաղթահարման միջնորդական ֆունկցիա կատարել՝ բնականաբար, սեփական դիվիդենտները ստանալով այդ առաքելության դիմաց:
Սերժ Սարգսյանի մտքի թռիչքն այն էր, որ ռուս-վրացական լարվածությունից հետո մեդալ էր տալիս հայատյացության քաղաքականություն իրականացնող Միխայիլ Սահակաշվիլուն, որի արդյունքում հայ-վրացական հարաբերությունները, մեղմ ասած, չլավացան (Սահակաշվիլին հետևողականորեն վարում էր հակահայկական քաղաքականություն և ռազմավարական բնույթի հարաբերություն հաստատում Ադրբեջանի հետ), իսկ հայ-ռուսական հարաբերություններում «ներվ» առաջացավ:
Սարգսյանը չօգտվեց նաև ռուս-թուրքական լարվածությունից ու ՀՀ-ի համար որևէ օգուտ չքաղեց (հիմա հնարավորությունների պատուհանն այդ փակվեց, ու իշխանական քարոզչամեքենային այլ բան չի մնում, քան պահանջել Պուտինի հրաժարականը):
Սիրիայում ռուս օդաչուի սպանությունից և արևմտյան ճնշումների ուժգնացումից հետո Կրեմլն աջակից էր մուրում և ուներ Թուրքիայի հարևան ՀՀ-ի կարիքը: Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդն իր հայտարարություններով ամբողջությամբ աջակցեց ռուսներին, սակայն դիմացը ոչինչ չստացավ մեր երկրի համար (Սարգսյանին միայն անձնական-աթոռային հարցեր էին հետաքրքրում, ինչի դիմաց նա պատրաստ էր անել ամեն ինչ): Նա կարող էր այդ փուլում և՛ զենքի, և՛ տնտեսական բնույթի հարցեր դնել ու ստանալ ռուսներից, որոնք պատրաստ էին տալ ամեն ինչ, միայն թե Հայաստանից Ռուսաստանին պաշտպանող հայտարարություններ հնչեին (ԵՏՄ անդամ Ղազախստանն ու Բելառուսը Թուրքիայի մասով այդպես էլ չարեցին ռուսների ուզածը, սակայն «կթում» էին Կրեմլին՝ որքան կարողանում էին): Ռուսները պատրաստ էին, բայց Սարգսյանի մտքով նման բաներ չեն անցնում. նա միայն քծնում է Պուտինին ու կարծում, որ այդպիսով կարող է դրսի աջակցությունը ստանալ աթոռը պահելու հարցում:
Եվ ընդհանրապես, Սարգսյանին միայն աթոռի ու իշխանության վերարտադրության հարցն է հետաքրքրում: Հենց այդ պատճառով է նաև, որ ունենում ենք կորցրած հնարավորություններ: Ու որպեսզի այս ամենը չշարունակվի ու է՛լ ավելի չբարդացնի մեր երկրի ու ՀՀ քաղաքացիների վիճակը, պետք է գնալ ներքին լուրջ փոփոխությունների ճանապարհով:
Սերժ Սարգսյանի անձնական շահերն ու Հայաստանի շահերն անհամատեղելի են:
Կորցրած հնարավորություններ
Իշխանություններին ընդունված է քննադատել իրենց արածների համար, բայց ոչ պակաս քննադատելի են նաև չարածները:
Չարած քայլերը կորցրած հնարավորություններ են:
Սերժ Սարգսյանի նախագահության տարիները կորցրած հնարավորությունների տարիներ են: Հայաստանի տիպի պետությունների համար, ի դեպ, կորցրած հնարավորությունները հավասարարժեք են իրականացված սխալ քայլերին:
ՀՀԿ ղեկավարը փոքրացրել է Հայաստանը բառիս բուն և փոխաբերական իմաստներով: Դա նաև կորցրած հնարավորությունների արդյունքում է եղել:
Օրինակ՝ մենք ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ժամանակ կարող էինք լուրջ միջնորդական ֆունկցիա կատարել, բայց չարվեց դա: Հայտարարվեց, որ Հայաստանը ոչինչ չի կարող անել մեծ ՌԴ-ի պարագայում: Դա, անշուշտ, գավառամտություն էր և սեփական բարդույթների դրսևորում: «Նախաձեռնողական» որակված արտաքին քաղաքականությունը գործնականում դարձավ հականախաձեռնողական: Իսկ ահա համանման իրավիճակում Ադրբեջանը կարողացավ պահը որսալ ու ռուս-թուրքական լարվածության հաղթահարման միջնորդական ֆունկցիա կատարել՝ բնականաբար, սեփական դիվիդենտները ստանալով այդ առաքելության դիմաց:
Սերժ Սարգսյանի մտքի թռիչքն այն էր, որ ռուս-վրացական լարվածությունից հետո մեդալ էր տալիս հայատյացության քաղաքականություն իրականացնող Միխայիլ Սահակաշվիլուն, որի արդյունքում հայ-վրացական հարաբերությունները, մեղմ ասած, չլավացան (Սահակաշվիլին հետևողականորեն վարում էր հակահայկական քաղաքականություն և ռազմավարական բնույթի հարաբերություն հաստատում Ադրբեջանի հետ), իսկ հայ-ռուսական հարաբերություններում «ներվ» առաջացավ:
Սարգսյանը չօգտվեց նաև ռուս-թուրքական լարվածությունից ու ՀՀ-ի համար որևէ օգուտ չքաղեց (հիմա հնարավորությունների պատուհանն այդ փակվեց, ու իշխանական քարոզչամեքենային այլ բան չի մնում, քան պահանջել Պուտինի հրաժարականը):
Սիրիայում ռուս օդաչուի սպանությունից և արևմտյան ճնշումների ուժգնացումից հետո Կրեմլն աջակից էր մուրում և ուներ Թուրքիայի հարևան ՀՀ-ի կարիքը: Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդն իր հայտարարություններով ամբողջությամբ աջակցեց ռուսներին, սակայն դիմացը ոչինչ չստացավ մեր երկրի համար (Սարգսյանին միայն անձնական-աթոռային հարցեր էին հետաքրքրում, ինչի դիմաց նա պատրաստ էր անել ամեն ինչ): Նա կարող էր այդ փուլում և՛ զենքի, և՛ տնտեսական բնույթի հարցեր դնել ու ստանալ ռուսներից, որոնք պատրաստ էին տալ ամեն ինչ, միայն թե Հայաստանից Ռուսաստանին պաշտպանող հայտարարություններ հնչեին (ԵՏՄ անդամ Ղազախստանն ու Բելառուսը Թուրքիայի մասով այդպես էլ չարեցին ռուսների ուզածը, սակայն «կթում» էին Կրեմլին՝ որքան կարողանում էին): Ռուսները պատրաստ էին, բայց Սարգսյանի մտքով նման բաներ չեն անցնում. նա միայն քծնում է Պուտինին ու կարծում, որ այդպիսով կարող է դրսի աջակցությունը ստանալ աթոռը պահելու հարցում:
Եվ ընդհանրապես, Սարգսյանին միայն աթոռի ու իշխանության վերարտադրության հարցն է հետաքրքրում: Հենց այդ պատճառով է նաև, որ ունենում ենք կորցրած հնարավորություններ: Ու որպեսզի այս ամենը չշարունակվի ու է՛լ ավելի չբարդացնի մեր երկրի ու ՀՀ քաղաքացիների վիճակը, պետք է գնալ ներքին լուրջ փոփոխությունների ճանապարհով:
Սերժ Սարգսյանի անձնական շահերն ու Հայաստանի շահերն անհամատեղելի են:
Կորյուն Մանուկյան