Լրահոս

21.10.2010 11:57


Վլադիմիր Պուտինը Սերդյուկովից պահանջել է հրաժարական տալ

Վլադիմիր Պուտինը Սերդյուկովից պահանջել է հրաժարական տալ

Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովից պահանջել է հրաժարականի զեկույց ներկայացնել։ Աղբյուրի հաղորդմամբ՝ վարչապետը դժգոհ է միջադեպից, որը տեղի է ունեցել Ռյազանի ռազմադեսանտային ուսումնարան Սերդյուկովի այցից հետո։ Այնտեղ նախարարն իբր թե հրապարակայնորեն հայհոյել է կենտրոնի ղեկավարին ու պահանջել զորամասի տարածքում կառուցված տաճարը տեղափոխել։

Ռուսաստանի դեսանտայինների միությունը նախարարից պահանջել է ներողություն խնդրել, սակայն Սերդյուկովը հրաժարվել է հանդիպել նրանց հետ։

Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ Պուտինը Սերդյուկովից պահանջել է հաշտվել դեսանտայինների հետ և դեկտեմբերի 1-ին հայտարարել հրաժարականի մասին՝ այն պատճառաբանելով այլ աշխատանքի անցնելու հանգամանքով։

 

Այս խորագրի վերջին նյութերը