Էլինար Վարդանյան. ««Համախմբումը» 2-րդ տեղի համար չէ, որ մտնում է պայքարի մեջ»
«Համախմբումը» խորհրդարանում երկրորդ ուժը դառնալու համար չէ, որ մտնում է պայքարի մեջ, այլ իշխանության հասնելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության անդամ, պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Ես ասել եմ ու հիմա էլ եւս մեկ անգամ ասում եմ, որ մենք 2-րդ ուժը դառնալու համար չէ, որ մտնում ենք պայքարի մեջ, այլ իշխանության հասնելու նպատակով, հետեւաբար, ապագա խորհրդարանական պատկերի ուրվագծումների մասին խոսելը դեռեւս վաղ է: Պետք է ձեռնարկենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի դառնանք բոլոր իշխանությունների համար մրցակից հանդիսացող առանցքային ուժ»,-ասաց պատգամավորը.
«Մենք տարբեր հանդիպումներ ենք ունենում հասարակության տարբեր խավերի, շերտերի հետ եւ արդեն իսկ լայն շերտերի կողմից «Համախմբումն» ընկալվում է որպես առանցքային ուժ, որին դիտարկում են որպես այլընտրանք գործող իշխանություններին: Մեզ հետ կուսակցականացման խնդիր չի դրվում, ցանկացած քաղաքացի, որը կիսում է մեր տեսակետները, առանց կուսակցական դառնալու էլ, կարող է լինել մեզ հետ»:

Մանրամասները՝ NEWS.am–ում։