Վերջին օրերին Հայաստանի իշխանությունները հերթական անգամ բոլորիս խայտառակ արեցին՝ բախտի քմահաճույքին թողնելով հարյուրավոր մեր քաղաքացիների, որոնք բնական աղետի պատճառով չէին կարողանում Ռուսաստանից վերադառնալ Հայաստան։ Մեր իշխանությունների անտարբերությունը, սակայն, բացատրվում է ոչ միայն իրենց վերաբերմունքով սեփական քաղաքացիներին ու նրանց հոգսերին, ինչպես նաև իրենց պարտականությունների նկատմամբ առհամարհական վերաբերմունքով, այլ նաև նրանով, որ Հայաստանում իսկապես փող չի մնացել։ Ընդ որում՝ բառիս բուն իմաստով։
Պաշտոնական տվյալներով՝ մեր երկրի արտաքին պարտքը վերջին մեկ ամսվա ընթացքում աճել է 16,7 մլն դոլարով։ Բացի դրանից, պահուստային ֆոնդից վերցրել են 36 մլն դոլար։ Փաստորեն, ի՞նչ է ստացվում։ Իշխանությունները չեն կարողանում ապահովել ընթացիք տարվա բյուջեի ծախսային մասով նախատեսված պարտավորությունները և ստիպված են դիմել արտաբյուջետային միջոցներին։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանը կանգնած է դեֆոլտի առաջ։ Բյուջետային միջոցներն արդեն իսկ չեն բավականացնում՝ երկրի ֆինանսական պարտավորությունների կատարման համար, իսկ այս մարդիկ մի բան էլ այդ պարտավորությունների բեռն էլ ավելի են ծանրացնում։
Այսպես որ շարունակվեց, շուտով գալու է մի պահ, երբ ֆինանսական միջոցներ չեն լինի ընդհանրապես՝ ո՛չ բյուջետային, ո՛չ էլ արտաբյուջետային։ Չզարմանաք, երբ առաջիկայում, թոշակների բաժանման օրերին Սերժ Սարգսյանն էլ Մեդվեդևի պես ելույթ ունենա, ասի որ փող չկա ու տատիկ, պապիկներին առողջություն մաղթի։ Պետական ծառայողներին էլ աշխատավարձի փոխարեն խորին շնորհակալություն հայտնեն։
Երբ անցած տարի Ադրբեջանն իր պահուստային ֆոնդն էր մսխում՝ մանաթի անկումը մեղմելու համար, սրանք հրճվում էին ու մի բան էլ գլուխ գովում, թե կարողացան խուսափել այդ բացասական երևույթներից։ Հույսները հրաշքի վրա էին երևի դրել։ Հրաշքներ, պարոնա՛յք, չեն լինում։ Միակ հրաշքը նա է, որ դուք դեռ երկրի կառավարման ղեկին եք։ Հայաստանի տնտեսությունը պարզապես այնքան հետամնաց է, որ այդ բոլոր բացասական երևույթները մեր պետության վրա բավականաչափ մեծ լագով են անդրադարնում։ Ուշանում են, բայց ինչքան ուշանում են, այդքան հետևանքներն ավելի ցավալի են լինում։ Եվ փոխարենը մտածեին ինչպես այդ լագն օգտագործեին, որոշել էին ընտրել «ջայլամային ռազմավարությունը»։
Հիմա էլ բախվել են դաժան իրականությանը ու «ոտուձեռ» ընկած փող են ման գալիս։ Էլի այդ բեռը դրեցին գործարարների և, վերջնարդյունքում, բոլորիս վրա՝ որպես սպառող։ Բայց ավելացված հարկերը դեռ հավաքել է պետք, իսկ անհրաժեշտ ծախսերի չկատարումը կհանգեցնի տեխնիկական դեֆոլտին։ Մեզ բոլորիս դա սպառնում է մի այնպիսի աղետով, որ Սերժ Սարգսյանի 8 տարիների կառավարումը «երանության ժամանակաշրջան» կթվա։ «Ուռա» ասելով տանում են մեզ դեպի սարսափելի պատերազմ ու սով։ Իրենց դա, իհարկե չի հետաքրքրում, բայց իրենք էլ են ծանր իրավիճակում հայտնվելու․․․Ժողովրդի փողն էլ որ պրծավ, այդ պարտքերն ո՞վ է վերադարձնելու։ Նոր վարկեր էլ Հայաստանին ոչ մեկ չի տա․․․Հիմա արդեն չեն տալիս, որ ստիպված են պահուստային ֆոնդից ծախսել։ Է՜հ՝ խելոքին մեկ ասա, հանրապետականին՝ հազար․․․
Հայաստանը կանգնած է դեֆոլտի առաջ

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից