Կարծիք

02.07.2016 20:03


Սերժ Սարգսյանի ծնունդի օրով մարդիկ չէին կարողանում տուն վերադառնալ

Սերժ Սարգսյանի ծնունդի օրով մարդիկ չէին կարողանում տուն վերադառնալ

Սերժ Սարգսյանի ու իր շրջապատի պատճառով վերջերս շատ հաճախ ստիպված եմ ամաչել անձնագրիս համար։ Չգիտես որտեղից իրենց խրախճանքների համար գումար միշտ էլ գտնում են։ Նախագահի պաշտոնը բախտի բերմամբ զբաղեցրած մարդը ծառայողական ինքնաթիռը անձնական նպատակներով կարողանում է օգտագործել՝ հարսանիք թռնելու համար փող միշտ էլ կա։ Բայց որ մեր քաղաքացիները, որոնց թվում նաև երեխաներ էին, մնացել էին Սոչիում և չէին կարողանում վերադառնալ, այնպիսի տպավորություն էր, որ Հայաստան պետություն ընդհանրապես գոյություն չունի։ Շնորհիվ միայն հայ համայնքի, այդ մարդիկ կարողացել են վերադառնալ Հայաստան։
Լավ է հայ համայնքն էլ կա։ Բա Հայաստանի հյուպատոսն ո՞ւր էր, ինչո՞վ էր զբաղված։ Չնայած, դեսպանատան աշխատանքով կարող եմ էլի պատկերացնել, թե ինչով էին զբաղված։ Ցավոք սրտի, գրեթե բոլորս էլ Ռուսաստանում բարեկամ կամ ծանոթ ունենք, շատերն էլ առնչվել են այդ կառույցի հետ։ «Ծայրաստիճան թասիբով» մարդիկ են էլի։ Հիմա էլ տեսնում ենք, որ Ռուսաստանի ԱԻՆ-ն է չվերթներ կազմակերպել, որ մեր հայրենակիցներին տուն հասցնի։ Բա մեր պետությունն ու՞ր է։ Գոյություն ունի՞ ընդհանրապես։

Որ թողնես Ազգային ժողովի ամբիոնից, բեմերից ու լրատվամիջոցներով մեծ-մեծ կխոսեն։ Բայց երբ պետք էր քաղաքացիների կողքին լինել, օգնել իրենց՝ թողել էին բախտի քմահաճույքին․․․երևի Սերժ Սարգսյանի ծնունդն էին նշում։ Դե բա դարակազմիկ իրադարձություն է՝ «Հայոց հայրենատեր Նախագահի» ծնունդը։ Այսպիսի խայտառակություն պատկերացնելն անգամ դժվար է, բայց ահա՝ Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով դա էլ իրականություն դարձավ։ Մենք այդքան էլ ընկանք։ Էլ ու՞ր դրանից ներքև։ Ամաչում եմ նրա համար, որ այդ մարդիկ Հայաստանում իշխանություն են։ Իմ անձնական մեղավորությունն էլ եմ զգում դրանում։ Այդ մարդկանցից Հայաստանն ազատելն այլևս պատվի ու արժանապատվության հարց է։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը