«Իլ–76»–ը կարող էր ճահիճն ընկնել. վարկածներն ավելանում են (լուսանկարներ, տեսանյութ)
Իրկուտսկի շրջանում անհետացած Ռուսաստանի ԱԻՆ–ի «Իլ–76»–ը կարող էր ճահիճն ընկնել։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։
«Անտառապահները պատմել են, որ ինքնաթիռը ջուր է լցրել, թեքվել, անցել իրենց կողքով, և գրեթե այդ պահին իրենք ճողփյուն են լսել։ Ճողփյուն, այլ ոչ թե պայթյուն։ Իսկ այդ տարածքում ճահիճներ կան»,–«Գազետայի» փոխանցմամբ՝ պատմել է օպերատիվ շտաբի աղբյուրը։
РИА «Новости»–ն էլ գրում է, որ «Իլ–76»–ը կարող էր կառչած մնալ ծառերից։
«Ինքնաթիռը կարող էր անհետանալ ռադարների տեսադաշտից այն բանից հետո, երբ հրդեհը հանգցնելու ժամանակ առաջացած թանձր ծխի հետևանքով կառչած մնար ծառերից»,– ասել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։
ՌԴ ՔԿ–ն քրգործ է հարուցել ինքնաթիռի անհետացման գործով։
Այսօր առավոտվանից ՌԴ ԱԻՆ–ը ցամաքային ակտիվ գործողություններ է սկսել. ինքնաթիռի որոնումներին փրկարարական երեք խումբ է մասնակցում:
«Life»–ի տրամադրության տակ են հայտնվել որոնումների ընթացքում արված առաջին լուսանկարները։ Ըստ դրանց՝ որոնումներն ընթանում են բավական ցածր տեսանելիության պայմաններում։