Աշխարհ

02.07.2016 11:55


Գերմանիայի ԱԳՆ. «ԵՄ–ին Ուկրաինայի անդամակցության հարցն օրակարգում չէ»

Գերմանիայի ԱԳՆ. «ԵՄ–ին Ուկրաինայի անդամակցության հարցն օրակարգում չէ»

Գերմանիայի ԱԳՆ մամուլի քարտուղարն արձագանքել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի՝ գերմանական ԶԼՄ–ին արած հայտարարությանը։ Գրոյսմանն ասել էր, որ 10 տարուց Կիևը ԵՄ կազմում կլինի։

Գերմանիայի ԱԳՆ խոսնակն ընդգծել է՝ այդ հարցն օրակարգում չէ, և խորհուրդ է տվել «մի որոշ ժամանակ էլ աշխատել»։

«Life»–ը հիշեցնում է՝ ավելի վաղ Գրոյսմանը քննադատել էր բրիտանացիների՝ ԵՄ կազմից դուրս գալու որոշումը՝ հավելելով, որ Ուկրաինան առավելագույնը 10 տարում ԵՄ–ում կլինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը