Աշխարհ

02.07.2016 10:20


«Ստամբուլի ահաբեկիչ» Չատաևը Վրաստանի քաղաքացի էր

«Ստամբուլի ահաբեկիչ» Չատաևը Վրաստանի քաղաքացի էր

Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Ահմեդ Չատաևը Չեչնիայի Վեդենսկի շրջանից է, ապրել է Վրաստանում, ստացել Վրաստանի քաղաքացիություն, իսկ 2015թ. տեղափոխվել է Սիրիա։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վեդենսկի շրջանի փոխոստիկանապետ Աբուֆեթ Մուհադինովը։

Ավելի վաղ Թուրքիայի ԶԼՄ–ն, հղում անելով դատախազության աղբյուրներին, հայտնել էր, որ Ստամբուլի ահաբեկչությունն իրականացվել է Դաղստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում ապրող մահապարտների կողմից։ ԶԼՄ–ի տվյալներով՝ օդանավակայանի գրոհին նրանք պատրաստվել էին Ստամբուլի Ֆաթիհ շրջանում իրենց կողմից վարձած տանը, իսկ ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչը եղել է Չեչնիայից Ահմեդ Չատաևը։

Ավելի վաղ Չատաևն աշխատել է հանցավոր «Իմարաթ Կովկաս» կազմակերպության առջնորդ Դոկ Ումարովի համար, իսկ վերջինիս մահից հետո միացել է ԻԼԻՊ–ին։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը