Սերժ Սարգսյանի խոսքը երբեք չի բռնում իր գործերի հետ
Չգիտեմ, ինչու է այդպես, սակայն Սերժ Սարգսյանի խոսքը երբեք չի բռնում իր գործերի հետ։ Ելնելով նրանից, որ բոլոր մարդկանց համար էլ սեփական պատիվն ու արժանապատվությունը բացարձակ արժեքներ են, Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, թե իր խոսքն իր համար ամենաթանկ բանն է, կարող ենք եզրակացնել, որ ինչ-որ «մութ ուժեր» թույլ չեն տալիս իրեն հավատարիմ մնալ իր խոսքին։ Այդ մութ ուժերի անունն էլ Ագահություն և Սնափառություն է։
Փորձը ցույց է տալիս, որ այս մարդն այդ արատների գերին է դարձել և մեր բարոյական պարտքն է՝ փրկել Սերժ Սարգսյանին։ Չի ուզում մարդը կառավարել, չի կարողանում, ինչ էլ որ անում է, միայն բացասական արդյունք է ունենում, ինքն էլ դա գիտակցում է․․․բայց այդ ուժերն իր կարողություններից վեր են։ Ուրեմն մենք՝ հասարակությունը, պետք է օգնենք Սերժ Սարգսյանին, որ նա ազատվի գայթակղությունից, իսկ դրա համար անհրաժեշտ է հեռացնել իրեն իշխանությունից։
Այլ պարագայում իսկապես զարմանալի է, որ Սերժ Սարգսյանը՝ «վստահ լինելով, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին», ամենինչ անում է՝ ցմահ երկրի կառավարման ղեկը ստանձնելու համար։ Եվ ինքը դա անում է գիտակցաբար, այսինքն գիտակցաբար բոլորիս խաբում է, կներեք արտահայտությանս համար, մեզ ապուշի տեղ է դրել։ Չեմ ուզում հավատալ, որ մարդն իրոք կարող է այդքան վատը լինել, այդաստիճան չհարգել սեփական խոսքը, այդպես կուրորեն ատել սեփական երկրի քաղաքացիներին։
Չէ, նա հաստատ դա գիտակցաբար չի անում, այստեղ այլ բացատրություն պետք է լինի։ Մենք էլ, լինելով բարի ու մեծահոգի, պետք է ազատենք Սերժ Սարգսյանին այդ ծանր բեռից, հետն էլ փրկենք մեր երկիրն ու վերադարձնենք սեփական երկրում բարեկեցիկ ապրելու մեր հափշտակած իրավունքը։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից