Լրահոս

21.10.2010 10:26


Աշխարհում տղամարդիկ են շատ, իսկ Եվրոպայում՝ կանայք

Աշխարհում տղամարդիկ են շատ, իսկ Եվրոպայում՝ կանայք

ՄԱԿ-ը պատրաստում է «Աշխարհի կանայք 2010թ.։ Միտումներ և վիճակագրություն» զեկույցը

Այսօր մոլորակում տղամարդիկ 57 մլն-ով կանանցից ավելի են։

Ամենաբնակեցված երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը և Պակիստանը, հարսնացուների պակաս կա։ Չինաստանում 100 կնոջը բաժին է ընկնում 108 տղամարդ, Հնդկաստանում՝ 107, Պակիստանում՝ 106։ Իսկ Եվրոպայում կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ։

Այս մասին ասվում է ՄԱԿ-ի նոր՝ «Աշխարհի կանայք 2010թ.։ Միտումներ և վիճակագրություն»  զեկույցում։

Զեկույցում տեղեկատվություն կա նվաճումների ու անհաջողությունների և կանանց իրավունքների ապահովման մասին։

Նոր զեկույցի նախաբանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշել է, որ գենդերային հավասարության հասնելու նպատակը աշխարհում դեռևս ձեռք չի բերվել, հատկապես քաղաքականությունում կանանց մասնակցության համատեքստում։

Այսօրվա դրությամբ աշխարհում պետությունների և կառավարությունների ղեկավարներ են ընդամենը 14 կին։ Ընդամենը 23 երկրների է հաջողվել խորհրդարանում կանանց 30%-անոց մասնակցություն ունենալ։

 

Այս խորագրի վերջին նյութերը