Սերժ Սարգսյանը կպահի իր խոստումը, եթե լինի հասարակության ճնշումը
Սերժ Սարգսյանը գոնե մեկ անգամ պետք է իր խոստման տերը լինի, թե չէ: Նա բազմիցս ասել է, որ «մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում», իսկ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու դեպքում էլ ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ամեն դեպքում էլ նա Հայաստանի կառավարման հետ այլևս կապ չի ունենա: Բայց ո՜ւր էր նրա խոսքը գործի վերածվեր... Եթե անգամ նրա խոսքի գոնե 1/2 մասն իրականացվի, մենք այս օրին չենք լինի:
Մենք արդեն լա՜վ «ճաշակել» ենք նրա խոսքի և գործողությունների հետագա զարգացումները և լավ գիտենք՝ նրա խոսքն արժեք չունի և ինքն էլ այդ մասին լավ գիտի: Երևի դրա համար էլ ինչ ասում է, գիտի, որ ոչ ոք նրա ասածներին լուրջ չի վերաբերվում:
Հիմա էս ամեն ինչին վերջ դնելու համար մենք պետք է իսկապես ճնշում գործադրենք և թույլ չտանք, որ 2017թ-ի ընտրություններին նրա կուսակցությունը մեծամասնություն կազմի: Չնայած Ընտրական նոր օրենսգրքում ռեյտինգային կոչված համակարգն արդեն թվեր նկարելու համար է ընդունում, ամեն դեպքում ԱԺ ընտրությունները կրկին կախված են ժողովրդից և Սերժ Սարգսյանին աթոռից զրկել ցանկացող իրական, քաղաքական ուժերից:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից