Կարծիք

01.07.2016 17:06


Օսկանյանը փորձում է անել այն, ինչը տապալեց Սերժ Սարգսյանը

Օսկանյանը փորձում է անել այն, ինչը տապալեց Սերժ Սարգսյանը

Կարդում ես իշխանամետ մամուլն ու զարմանում այն պրիմիտիվության վրա, որի միջոցով փորձ է արվում մեկնաբանել Վարդան Օսկանյանի այցն ԱՄՆ։
«Դրսից «տղա բերել», «գնաց «դոբրո» ստանա», «փող պեղի» և այլն։ Սրանք են այն պրիմիտիվ ձևակերպումները, որոնցով առաջնորդվում են սերժամետ գրչակները։
Սակայն իրականությունն այն է, որ այդ ամբողջ բառապաշարով կարելի է բնութագրել հենց Սերժ Սարգսյանի գործողությունները, քանի որ, զուրկ լինելով ներքին լեգիտիմությունից, նա ուղղակի ստիպված է այն դրսերում փնտրել։ Դե, իսկ քանի որ «Բաղրամյան 26-ի տիրակալը» ձախողումներ է արձանագրել երկրի կյանքի բոլոր ոլորտներում, ապա նա ստիպված է առաջնորդվել «ես վատն եմ, բայց նրանք ավելի լավը չեն» սկզբունքով՝ փորձելով մրոտել բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն նրա քաղաքական գծի հետ (իրականում «քաղաքական» բառը շատ ճոխ բնութագիր է Սերժի գործողությունների համար) և փորձում հայրենիքը հանել այս անդունդից։
Վարդան Օսկանյանն այժմ փորձում է անել այն, ինչը պետք է աներ, բայց, բնականաբար, տապալեց Սերժ Սարգսյանը՝ վերականգնել հարաբերությունները մեր Սփյուռքի հետ։ Այն Սփյուռքի հետ, որը ցույցեր էր անում Սերժի տխրահռչակ «ֆուտբոլային դիվանագիտության» դեմ, և որն այժմ էլ բազմաթիվ նամակների միջոցով կոչ է անում Սարգսյանին դադարեցնել քայքայել հայրենիքը։

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը