Մեկնաբանություն

01.07.2016 16:20


Գաղափարական ռենեգատության առանձնահատկությունները

Գաղափարական ռենեգատության առանձնահատկությունները

1997–ին հայտարարվեց, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման լավագույն տարբերակը փուլայինն է, ըստ որի՝ հայկական կողմը հանձնում էր տարածքները, գալիս էին «խաղաղապահ» կոչվածները, իսկ ԼՂՀ կարգավիճակի հարցը թողնվում էր անորոշ ապագային, այսինքն՝ Ղարաբաղը հայտնվում էր Ադրբեջանի կազմում։

1997–ին նաև հայտարարվեց, որ եթե այդ պահին Հայաստանն ու Ղարաբաղը չհամաձայնեն փուլային տարբերակին, ապա վաղը կխնդրեն, բայց չեն ստանա նման լուծում։

Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ փուլային տարբերակն Ադրբեջանի ուզածն է, և հենց դրան է ձգտում մեր թշնամին։ Ասել է թե՝ փուլային տարբերակը, որն իրականում հայկական կողմի կապիտուլյացիա է նշանակում, միշտ էլ կա ու կա (վերջերս Ալիևն իր ելույթում հենց փուլային տարբերակին հասնելու մասին էր խոսում, իսկ դա նշանակում է, որ սխալ է այն պնդումը, թե փուլայինը հետագայում խնդրելու, բայց չենք ստանալու. փուլային տարբերակը հանձնվելն է, որի դեպքում խնդրելու կարիք չի լինում, քանզի հակառակորդը հանձնվելու ակտն ընդունում է առանց հանձնվողին խնդրելու)։

Ի դեպ, 1998–ին փուլային տարբերակի ջատագովները հեռացվեցին իշխանությունից։ Հեռացնողներին վերջին պահին միացավ նաև Սերժ Սարգսյանը, ով 2011–ին Կազանում համաձայնել էր նույն այդ փուլային տարբերակին։ Գործընթացը կասեցվել էր միայն այն պատճառով, որ Ալիևը չէր համաձայնել խաղաղապահների մուտքին։ Այդպիսով ՀՀ անվտանգության երաշխավորն իր ագահության ու հիմարության պատճառով դարձել էր Ալիևը։

Համաձայնություն տալով փուլային տարբերակին՝ Սերժ Սարգսյանը, փաստորեն, գաղափարական առումով ռենեգատություն է արել ու անում (Սարգսյանը հայտարարել է, որ հայաստանյան կողմի տեսակետը չի փոխվել Կազանից հետո), քանզի 18 տարի առաջ անցել է այդ տարբերակը մեկնողների կողմը։ Այժմ ՀՀԿ ղեկավարը ճամբարախոխ է եղել կամ էլ վերադարձել է իրեն հոգեհարազ ճամբար, բայց արդեն ոչ թե ենթակայի, այլ «Եղիազար Այնթապցու» կարգավիճակով։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը