2016թ. հունիսի 30-ինԼՂՀՄարտակերտիշրջանիԹալիշհամայնքիղեկավարՎիլեն ՊետրոսյանըԱրցախիմարդուիրավուքներիպաշտպանի աշխատակազմինդիմումէներկայացրելայնմասին, որհամայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքներում ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել հացահ ատկի բերքահավաք իրականացնող խաղաղ բնակչության ուղղությամբ։ Համայնքիղեկավարը տեղեկացրելէնաև, որանվտանգության նկատառումներովբերքահավաքաշխատանքներըդադարեցվելեն: ՄարդուիրավունքներիպաշտպանըխստորենդատապարտումէԹալիշհամայնքիբնակիչներիկյանքիիրավունքիևսեփականությանիրավունքինկատմամբ Ադրբեջանիզինվածուժերիոտնձգությունըևմիջազգայինհումանիտարիրավունքիպահանջներիոտնահարումը։Մարդուիրավունքներիպաշտպանության առաքելությունիրականացնողևհատկապեսԱդրբեջանումգործունեությունծավալողիրավասու միջազգային կազմակերպություններին պաշտպանը կոչ է անում գործուն միջոցներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու ուղղությամբ։ Միաժամանակ, Մարդուիրավունքներիպաշտպանիհանձնարարությամբ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»ԼՂՀօրենքովսահմանվածկարգով,պաշտպանիաշխատակազմնիրականացնումէմիջադեպիհանգամանքներիփաստագրումևիրավականվերլուծություն, որոնցարդյունքներըհասանելիկդարձվենհանրությանը։
Թալիշում բերքահավաք աշխատանքները դադարեցվել են
2016թ. հունիսի 30-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը Արցախի մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմին դիմում է ներկայացրել այն մասին, որ համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքներում ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել հացահ ատկի բերքահավաք իրականացնող խաղաղ բնակչության ուղղությամբ։ Համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ անվտանգության նկատառումներով բերքահավաքաշխատանքները դադարեցվել են:
Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Թալիշ համայնքի բնակիչների կյանքի իրավունքի և սեփականության իրավունքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի ոտնձգությունը և միջազգային հումանիտար իրավունքի պահանջների ոտնահարումը։ Մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն իրականացնող և հատկապես Ադրբեջանում գործունեություն ծավալող իրավասու միջազգային կազմակերպություններին պաշտպանը կոչ է անում գործուն միջոցներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու ուղղությամբ։
Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով,պաշտպանի աշխատակազմն իրականացնում է միջադեպի հանգամանքների փաստագրում և իրավական վերլուծություն, որոնց արդյունքները հասանելիկդարձվեն հանրությանը։
Արցախի օմբուդսմենի աշխատակազմ