Քաղաքական

01.07.2016 15:28


‪‎Իսպանիա‬յի Պայպորտա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

‪‎Իսպանիա‬յի Պայպորտա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հունիսի 30-ին իսպանական Պայպորտա‬ քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։

Քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին ներկայացված հայտագրին։

Այս քայլով Պայպորտան համալրեց շուրջ երկու տասնյակ իսպանական քաղաքների ցանկը, որոնց քաղաքապետարաններն արդեն իսկ ընդունել են նման ինստիտուցիոնալ հայտարարություններ։

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը