Աշխարհ

01.07.2016 15:35


Ավստրիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել նախագահական ընտրությունների արդյունքները

Ավստրիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել նախագահական ընտրությունների արդյունքները

Ավստրիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք անց էին կացվել մայիսի 22–ին։ Այս մասին հաղորդում է «Reuters»–ը։ Պատճառը ձայների հաշվարկի ընթացքում ընտրական հանձնաժողովների կողմից թույլ տված բազմաթիվ սխալներն են։

Ինչպես նշվում է, այժմ երկրում կրկին ընտրություններ են լինելու։

Հունիսի սկզբին Ավստրիայի ազատության կուսակցությունը բողոքարկել էր նախագահական ընտրությունների արդյունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իրադարձությունների նման զարգացումը կարող է երկրում սահմանադրական ճգնաժամի հանգեցնել։

Ընտրությունների ընթացքում Ավստրիայի ազատության կուսակցության թեկնածու Նորբերթ Հոֆերը ձայների 1%–ով զիջել է Կանաչների կուսակցության ղեկավար Վան դեր Բելենին։

Ընդ որում, նախագահական ընտրությունների առաջին փուլի ընթացքում, որը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլին, Հոֆերը հավաքել է ձայների 35%–ը, իսկ Վան դեր Բելենը՝ 21%–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը