Ս.թ. դեկտեմբերի 10-ին Հայ Ազգային Կոնգրեսն ու Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն կազմակերպեցին բողոքի երթ' նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:
Երթի մասնակիցների անունից կազմակերպիչները նամակներ փոխանցեցին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլային եւ Եվրոպայի խորհրդի նորընտիր Գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդին:
Նամակներում մասնավորապես նշվում է, որ կեղծված 2008-ի նախագահական ընտրությունների, Մարտի 1-ի սպանդի արդյունքում սպանվել է տաս մարդ, ձերբակալվել են ընդդիմության հարյուրավոր ակտիվիստներ: Եւ այդ սպանությունները բացահայտելու փոխարեն իշխանությունները նախաձեռնեցին համատարած հետապնդումներ եւ ցուցադրական դատեր:
Նամակներում կա անդրադարձ Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, ուր այսօր էլ տասնհինգ հոգի ազատազրկված է քաղաքական հայացքների համար: Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ եւ անհատ երկրներ իրենց զեկույցներում դատապարտել են քաղաքական հետապնդումներն ու բռնությունները: Կոչ է արվել այդ միջազգային կառույցներին բազմապատկել ջանքերը քաղբանտարկյալների ազատ արձակման, Մարտի 1-ի սպանությունների բացահայտման եւ Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին վերջ տալու նպատակով:
Կից ներկայացվում են Տորբյորն Յագլանդին եւ Նավի Փիլային ուղղված նամակները:
ՀԱԿ հաղորդագրություն