Հարցազրույց

01.07.2016 14:11


Շ.Քոչարյան. «Բավական է անընդմեջ աղավաղել բանակցային գործընթացի էությունը»

Շ.Քոչարյան. «Բավական է անընդմեջ աղավաղել բանակցային գործընթացի էությունը»

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանները «Արմենպրես‬» լրատվական գործակալության հարցերին

-Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվից անդադար հնչող հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղ‬ի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

-Բավական է անընդմեջ աղավաղել բանակցային գործընթացի էությունը: Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիա կիրառելու համար պատասխանատվության շրջանակներում:

–Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջան‬ի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը օգոստոսին Փարիզ‬ում ամենաբարձր մակարդակով հանդիպման անցկացման վերաբերյալ:

–Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ‬ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպմանը: Այդուհանդերձ, առնվազն կոռեկտ չէ, երբ ֆրանսիական կողմի՝ համաձայնեցման փուլում գտնվող առաջարկության մասին բարձրաձայնում է ոչ թե հենց հրավիրող կողմը, այլ հրավիրյալներից մեկը:

Այս խորագրի վերջին նյութերը