Աշխարհ

01.07.2016 12:55


Անկարան հույս ունի ՌԴ հետ առևտրաշրջանառությունը հասցնել տարեկան 100 մլրդ դոլարի

Անկարան հույս ունի ՌԴ հետ առևտրաշրջանառությունը հասցնել տարեկան 100 մլրդ դոլարի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների նիստի շրջանակներում, Սոչիում հանդիպելու է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ:

Այդ բանակցությունների նախօրեին Չավուշօղլուն ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարների մասին հոդված է գրել «Коммерсантъ»-ի համար:

Դրանում նախարարը հույս է հայտնել, որ ՌԴ հետ առևտրաշրջանառությունը կհասցվի տարեկան 100 մլրդ դոլարի:

«Մենք բոլոր հնարավորություններն ու պոտենցիալն ունենք, որպեսզի համատեղ ջանքերով այդ թիվը հասցնենք 100 մլրդ դոլարի, քանի որ մեր երկրների տնտեսությունները փոխլրացնում են միմյանց»,- գրել է նա:

Չավուշօղլուն շեշտել է՝ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները միշտ էլ եղել են միջազգային օրակարգում հատուկ ուշադրության կենտրոնում, և այսօր իրենց մարտահրավերն են համարում այդ հարաբերությունների զարգացումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը