Կատուն «խորտակել է» ապաստարանը լվացարանում խաղալիս
ԱՄՆ–ում կատուն «Պոմպանո–Բիչ» ապաստարանում ջրհեղեղ է կազմակերպել։ Արդյունքում, ինչպես հայտնում է ԶԼՄ–ն, ջուրը տարածվել է ողջ շենքով, և ապաստարանին 5 հազ ԱՄՆ դոլարի չափով վնաս է հասցվել։
«Газета.Ru» կայքի տվյալներով՝ ջուրը հոսել է 17 ժամվա ընթացքում։ Ապաստարանի աշխատակիցները կասկածում են, որ ջրհեղեղը տեղի կատուն է կազմակերպել, ով շատ է սիրում խաղալ լվացարանում։ Կենդանու անունը չի բարձրաձայնվում։
Պատահածի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Վնասվել է միայն ապաստարանի շենքը։ Աշխատակիցները միջոցների հավաքագրում են հայտարարել՝ հատակը, կահույքը վերանորոգելու և այլ ծախսերը հոգալու նպատակով։
Իսկ ժիր փիսիկն արդեն նոր տուն է գտել։ Տերերին զգուշացրել են, որ կենդանին շատ խելացի է և կարողանում է բացել ծորակները։

7or.am