Կարծիք

01.07.2016 11:45


Պետք է ամեն գնով Սարգսյանին անցնցում հեռացնել իշխանությունից

Պետք է ամեն գնով Սարգսյանին անցնցում հեռացնել իշխանությունից

Օգնենք Սարգսյանին, որ լավ լինի

Բոլորս ենք հիշում Սերժ Սարգսյանի հայտնի խոստումը, ըստ որի՝ նա կանցնի թոշակի նախագահության երկու ժամկետից հետո:
Սերժ Սարգսյանը երբեք չի կատարել իր տված խոսոտւմները, և այս խոստումն էլ մտադիր չէ կատարել: Դրա մասին է վկայում նրա այն արտահայտությունը, թե 2017-ին ՀՀԿ-ի պարտությունը չի պատկերացնում:
Որպեսզի օգնենք Սարգսյանին անցնցում հեռանալ, հարկավոր է՝
1. համազգային համախմբում (նա զիջում է, երբ իրեն հակադրվող միասնական ուժ է տեսնում),

2. ռեսուրսների մեկտեղում (քանի դեռ գործարարները չեն կորցրել իրենց բիզնեսները, պետք է իրենց ձեռքի տակ առկա ռեսուրսները մեկտեղեն և ի նպաստ դնեն առաջիկա ընտրություններին՝ փոփոխությունների հասնելու համար),

3. անմիջական կապի մեջ մտնել ժողովրդի հետ՝ նրան դարձնելով երկրի քաղաքական կյանքի ակտիվ մասնակից: Իսկ դա հնարավոր կլինի նրա բոլոր խնդիրներին արագ արձագանքելու միջոցով: Կլինի դա խնդիրների բարձրաձայնում տեղում, Երևանում կամ Ազգային ժողովի ամբիոնից: Հասարակությունը պետք է զգա, որ նա ուշադրության կենտրոնում է, ոչ թե մոռացված մինչև ընտրությունները,

4. Կոփել դիմադրության ունակություն: Որքան մոտենան ընտրությունները, այնքան ավելի է զգացվելու վարչական ռեսուրսի ճնշումը թե; բնակչության խոցելի խավերի, թե; գործարար աշխարհի, թե՛ քաղաքական ուժերի վրա: Պետք է կարողանալ մի փոքր դիմանալ:

Հակառակ դեպքում Հայաստանում կհռչակվի Սարգսյան ընտանիքի իշխանություն: Իսկ հաշվի առնելով Սարգսյանի նեոբոլշևիկյան նկրտումները՝ բոլոր գործարարները կզրկվեն «արևի տակ ապրելու» իրենց իրավունքից:
Պետք է ամեն գնով Սարգսյանին անցնցում հեռացնել իշխանությունից, քանի դեռ Հայաստանը չի ընկել լուրջ ցնցումների գիրկը:

Հակոբ Տեր–Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը