Լրահոս

10.12.2009 18:25

Լատվիայի Հանրապետության նախագահ. «Այն, որ արձանագրությունները ստորագրվել են, առաջընթացի շատ մեծ քայլ է...»

Լատվիայի Հանրապետության նախագահ. «Այն, որ արձանագրությունները ստորագրվել են,  առաջընթացի շատ մեծ քայլ է...»

Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հետ։ Հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է պաշտոնական Ռիգան գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, և  ինչպիսի՞ զարգացում կարող է այն ունենալ՝ Լատվիայի  նախագահ Վալդիս Զատլերսը պատասխանել է, թե  հարաբերությունների բարելավումը միշտ էլ տալիս է ազգերի բարեկեցության բարելավման պտուղներ:

-Իհարկե, հարաբերությունների բարելավման համար պետք է բարի կամք ունենալ: Ավելին ասեմ՝ բարի կամքը միշտ եղել է բոլոր լավ նախագծերի հիմքում, որոնք բերում են հարաբերությունների զարգացման առաջընթացին ու հաջողությանը: Այն, որ արձանագրությունները ստորագրվել են, առաջընթացի շատ մեծ քայլ է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև գլոբալ առումով: Լատվիան, իհարկե,  արձանագրությունները գնահատում է որպես շատ լավ, դրական ազդանշան ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար, այլ նաև տարածաշրջանի այլ պետությունների, կասեի նույնիսկ՝ գլոբալ առումով,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։