Քաղաքական

01.07.2016 11:10


ԱՄՆ–ը հետաքրքրված է տեսնել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը (տեսանյութ)

ԱՄՆ–ը հետաքրքրված է տեսնել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը (տեսանյութ)

Միացյալ Նահանգները վերահաստատել է, որ հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմամբ: «Ամերիկայի ձայնը» տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հեռախոսազրույցները.

«Զրույցների ընթացքում, անշուշտ, խոսվել է Լեռնային Ղարաբաղի մասին, եւ թե ուր են տանում այդ գործընթացները: Մեր ցանկությունն է տեսնել այնտեղ խաղաղ կարգավորում»:

Ավելի վաղ «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը համոզմունք էր հայտնել, որ միայն եւ միայն հրադադարի պահպանման դեպքում է հնարավոր արդյունավետ բանակցություններ վարել: Դեսպանը նշել էր, որ բանակցային ներկա փուլում սեղանին են դրված մի քանի առաջարկություններ, որոնց շուրջ կողմերը ունեն հակասություններ, սակայն համաձայնության գալը հնարավոր է, առավել ևս, որ պահը դրա համար հասունացել է:

Այս խորագրի վերջին նյութերը