Ինչո՞վ է Սերժ Սարգսյանը գնում բանակցելու Ալիևի հետ
Իսկապես, անընդհատ զարմանում ու զայրանում եմ, որ Հայաստանի իշխանությունները չունեն հստակ ձևակերպված դիրքորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Կամ գոնե չեն հայտնում իրենց տեսակետները հրապարակային։ Դա աբսուրդային է, սխալ և չափազանց վտանգավոր։ Իհարկե, գիշերային թաքուն որոշումները, մեկ օրում արտաքին քաղաքական վեկտորը 180 աստիճանով փոխելը ներկայիս իշխանությունների համար սովորական գործելաոճ են, սակայն սա այն հարցը չէ, որ կարելի է այդպես վտանգել։
Ես իրոք չգիտեմ, և համոզված եմ՝ նաև մեր հասարակության ճնշող մեծամասնությունը չգիտի, թե Սերժ Սարգսյանն ինչպես է պատկերացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Իսկ ինքը երկրի ղեկավարն է, թեկուզ և ես նրան երբեք չեմ ընտրել։ Ղարաբաղի հարցն էլ մեր բոլորի համար ճակատագրական նշանակություն ունի։ Իսկ ինչո՞վ է Սերժ Սարգսյանը գնում բանակցելու Ալիևի հետ։ Եթե նա նույնիսկ Կազանյան տխրահռչակ փաստաթղթին է համաձայն, ապա ո՞րն է այն սահմանը, որից այնկողմ նա չի զիջելու։
Ցավոք, սա վերաբերում է Հայաստանի գրեթե բոլոր խոշոր ու մանր քաղաքական ուժերին, որոնք չունեն հստակ ձևակերպված տեսլականը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց տարբերակը, որը նրանք պատրաստվում են իրականացնել իշխանության գալով։
Ուրախալի է, որ Վահե Հովհաննիսյանը բարձրաձայնում է այս խնդրի մասին։ «Համախմբում» կուսակցությունն արդեն իսկ հայտարարել էր, որ առաջարկելու է համապարփակ լուծումների իր տարբերակները՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար։ Համոզված եմ՝ առաջիկայում կտեսնենք նաև այդ կուսակցության առաջարկները, որոնցով իրենք պատրաստվում են գնալ ընտրությունների։
Ի տարբերություն մեր իշխանությունների՝ հասարակությունը, համոզված եմ, սկզբունքային է այս հարցում և չի կարող թույլ տալ վտանգել մեր ապագան, որը Սարգսյան-Ալիև պակտի իրականացման դեպքում պարզապես ողբերգական է լինելու։ Եթե իշխանություններն ասում են, որ ժողովուրդն է որոշելու Ղարաբաղի ու Հայաստանի ապագան, ապա «Համախմբումը» դառնալու է այդ ժողովրդի խոսափողը, ժողովրդի կամքի արտահայտողն ու իրականացնողը։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից