Կարծիք

30.06.2016 14:13


Մեղավորներին երկրի ներսում ման եկեք

Մեղավորներին երկրի ներսում ման եկեք

Սերժ Սարգսյանի իշխանության բանաձևը հետևյալն է. նա Հայաստանը ստանում է որպես արոտավայր` բացառիկ իրավունքներով, դիմացը Ռուսաստանին է հանձնում Հայաստանի տնօրինումը:
Եվ դրանում Ռուսաստանին մեղադրելը մանկամտություն է, որովհետև դա Ռուսաստանի ազգային շահերի մեջ է մտնում` ռազմաբազաների համար տարածքներ ձեռք բերել իր հարավային մատույցների ստրատեգիական անվտանգությունը ապահովելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում` այդ նպատակի համար ռեգիոնի երկրների տարածքների վերադասավորում՝ որպես նպատակին հասնելու միջոց:
Ռուսաստանն անում է այն, ինչ իրեն թույլ են տալիս: Մեղավորներին երկրի ներսում ման եկեք, և առաջին հերթին յուրաքանչյուրն իր մեջ թող որոնի: Իսկ Ռուսաստանին մեղադրելու դեպքում տեղական կատարածուներին քարտ-բլանշ ենք տալիս:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը