Լրահոս

10.12.2009 18:31


Զորակցության բաց նամակ

2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած ոճրագործության ժամանակ սպանված ՀՀ 10 քաղաքացիների ընտանիքներին, հարյուրավոր վիրավորվածներին

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Այսօր դեկտեմբերի 10-ն է, և ողջ առաջադեմ մարդկությունը նշում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այսօրվա խորհուրդը պարտավորեցնում է ոչ միայն ավելի գոտեպնդվել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մեր ջանքերում, այլեւ վերհիշել այն մարդկանց, ովքեր նահատակվել կամ տուժել են իրավունքի ու օրինականության համար պայքարում: Այդպիսիններից էին նաեւ 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում սպանված մեր 10 համաքաղացիները: Նրանցից շատերը ընդվզում էին հանուն իրենց եւ մեր իրավունքների, ընդդեմ կեղծված նախագահական ընտրությունների, իսկ մարտի 1-ին' Ազատության եւ Մյասնիկյանի արձանին հարող հրապարակներում իրավունքի իշխանության համար համաժողովրդական պայքարն ահաբեկելուն ուղղված հրոսակախմբերի գործողությունների: Պետության բիրտ ուժի թիրախ դարձան բոլոր այն մարդիկ, ովքեր այդ պահին հայտնվել էին Երեւանի այդ տարածքում եւ հատուցեցին կամ կյանքով, կամ առողջությամբ, կամ ազատությամբ:

 

Չնայած Փաստահավաք խմբում «Ժառանգության» և Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների ջանքերին' ուղղված այդ հանցագործության լիարժեք բացահայտմանը, խմբի ապօրինի ու միտումնավոր լուծարումն ու հանցագործությունը կոծկելու իշխանության բացահայտ  քայլերը տակավին խոչընդոտ են մնում հասարակությանը հուզող հիմնական հարցերի պատասխանը ստանալու համար: Այդուհանդերձ, իբրեւ եղելության լիարժեք բացահայտման հետեւողական ջատագով' □Ժառանգությունը□ հայտարարում է, որ նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, եւ վաղ թե ուշ հանցագործություն կատարած անձինք պատասխանատվության են կանչվելու: Մեզ մնում է նաեւ այսօր հարգել 10 անմեղ զոհերի հիշատակը, զորակցություն հայտնել հարյուրավոր վիրավորներին ու ավելի եռանդուն պայքարել երկրում մարդու իրավունքների պաշտպանության, արդարության ու սահմանադրական կարգի հաստատման  համար:

«Ժառանգություն» կուսակցություն      

Այս խորագրի վերջին նյութերը