Հարցազրույց

30.06.2016 12:33


Ջոն Էվանս. «Ճիշտ ժամանակն է, որ Արցախի Հանրապետությունը նստի բանակցային սեղանի շուրջ»

Ջոն Էվանս. «Ճիշտ ժամանակն է, որ Արցախի Հանրապետությունը նստի բանակցային սեղանի շուրջ»

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն այս օրերին գտնվում է Արցախում:

«Արցախպրես»-ը նրա հետ հարցազրույց է անցկացրել.

-Պարո՛ն դեսպան, ինչպե ՞ս ստացվեց, որ այցելեցիք Արցախ:

-Ես այստեղ եմ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր խորհրդի ատենապետ, դոկտոր Կարո Արմենի հրավերով: Թեև թողել եմ դեսպանի պաշտոնը, սակայն չէի կարող մերժել Կարո Արմենի հրավերը` հատկապես, որ ապրիլյան պատերազմը իմ մեջ ցանկություն էր առաջացրել այցելել Արցախ և տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել, թե ինչպես կարելի է հիմնադրամի ծրագրերը բերել ու իրականացնել այստեղ:

-Որպես ամերիկացի դիվանագետ՝ ի՞նչ եք կարծում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցային գործընթացի մասին: Ի՞նչ է անհրաժեշտ լուրջ առաջընթաց ունենալու համար:

-Ես ուղղակիորեն չեմ մասնակցում բանակցային գործընթացին, սակայն ուշադիր հետևում եմ: Մեծ հարգանք ունեմ պարոն Ուորլիքի նկատմամբ: Միշտ հետևում եմ բանակցություններին, որոնք վարում են իմ գործընկերները` այդ թվում նաև ՌԴ արտգործնախարար պարոն Լավրովը, ով միշտ շեշտում է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Անձամբ ես այն կարծիքին եմ, որ Արցախի Հանրապետությունը պետք է արդեն բանակցային սեղանի շուրջ նստի` որպես անկախ պետություն և ներկայացնի իր շահերը: 1994 թվականին ստորագրված զինադադարի համաձայնագրի տակ Արցախը, որպես բանակցությունների լիարժեք կողմ, նույնպես դրել է իր ստորագրությունը:

Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ Արցախը նույն ձևաչափով կրկին միանա բանակցային գործընթացին և ունենա մասնակցության իր բաժինը: Միայն այդ պարագայում կապահովվեն առաջընթացի պայմաններ:

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը