Քաղաքական

29.06.2016 23:30


Շտայնմայեր. «ԼՂ հակամարտության ստատուս քվոն տևականորեն այս կերպ հնարավոր չի լինելու պահպանել» (տեսանյութ)

Շտայնմայեր. «ԼՂ հակամարտության ստատուս քվոն տևականորեն այս կերպ հնարավոր չի լինելու պահպանել» (տեսանյութ)

ԵԱՀԿ-ի համար պարզ է դարձել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս քվոն տևականորեն այս կերպ հնարավոր չի լինելու պահպանել: Այս մասին այսօր Հարավային Կովկաս այցի շրջանակներում Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

«Որքան շատ է տևում այս հակամարտությունը, այնքան մեծանում է ռազմական գործողությունների էսկալացիայի հնարավորությունը: Մենք պետք է ջանանք խուսափել դրանից: ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում այն բանի համար, որ գտնենք տևական լուծում: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջերս երկու անգամ հանդիպեցին: Եթե ամփոփենք այս միջոցառումները, որոնք իրականցվում են ԵԱՀԿ կողմից, կարելի է ասել, որ այս ամենը դեմարկացիոն գծում իրավիճակը հանդարտեցրել են: Մենք սկզբունքորեն ճիշտ ճանապարհին ենք:

Մենք պետք է ամեն բան գործադրենք, որ իրավիճակը պահպանենք, փորձենք բանակցային գործընթացն ավելի նյութական դարձնել: Դրա համար մեզ անհրաժեշտ են ԵԱՀԿ ջանքերը, Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, դրան ավելանում են կոնֆլիկտի կողմերի պատրաստակամությունը՝ գնալու զիջումների»
,-նշեց Գերմանիայի ԱԳ նախարարը:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը