Շթայնմայեր. «Հակամարտությունը ԼՂ-ում ահագնացման վտանգ է պարունակում»
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը չորեքշաբթի եռօրյա այցով Հարավային Կովկաս է ժամանելու: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ այցը կոչված է աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորմանը: «Հակամարտությունը ԼՂ-ում ահագնացման վտանգ է պարունակում: ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության տարում մենք պարտավորություն ենք կրում հնարավորինս չափ չեղարկելու այդ վտանգը՝ հրադադարի կոնսոլիդացման, վստահության ամրապնդման և բանակցությունների շուտափույթ մեկնարկի միջոցով», - թռիչքից առաջ լրագրողներին ասել է նախարարը։
ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ Շթայնմայերը մի շարք բանակցություններ կանցկացնի Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչների հետ:
Շթայնմայեր. «Հակամարտությունը ԼՂ-ում ահագնացման վտանգ է պարունակում»
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը չորեքշաբթի եռօրյա այցով Հարավային Կովկաս է ժամանելու: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ այցը կոչված է աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորմանը:
«Հակամարտությունը ԼՂ-ում ահագնացման վտանգ է պարունակում: ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության տարում մենք պարտավորություն ենք կրում հնարավորինս չափ չեղարկելու այդ վտանգը՝ հրադադարի կոնսոլիդացման, վստահության ամրապնդման և բանակցությունների շուտափույթ մեկնարկի միջոցով», - թռիչքից առաջ լրագրողներին ասել է նախարարը։
ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ Շթայնմայերը մի շարք բանակցություններ կանցկացնի Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչների հետ:
7or.am