Կիրո Մանոյանը Էրդողանի հայտարարությունը ծիծաղելի է անվանել
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը «Փաստարկ» ակումբում հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այն հայտարարությունը, թե գործադիրը չի կարող օրենսդրի վրա ճնշում գործադրել, անվանել է ծիծաղելի.
-Խորհրդարանական համակարգերում, ինչպիսին Թուրքիան է, խորհրդարանի մեծամասնությունն է դառնում գործադիր, և նույն կառավարության ղեկավարը խորհրդարանում մեծամասնության ղեկավարն է։ Եվ ուրեմն ասել, որ ինքը չի կարող խորհրդարանում մեծամասնությանն ինչ-որ բան ասել, արդեն ծիծաղելի է. այդպիսով ինքը փորձում է ընդամենը պատասխանատվությունն իր վրայից գցել,- ասել է Կ. Մանոյանը՝ հավելելով, որ Էրդողանի կատարած հայտարարությունների վերաբերյալ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանն էլ ուշացած էր և ոչ համարժեք։

7or.am