Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը կարգադրել է չեղարկել զբոսաշրջության ոլորտում Թուրքիայի դեմ սահմանած պատժամիջոցները։ Այս մասին ասվում է ՌԴ և Թուրքիայի առաջնորդների հեռախոսազրույցի մասին Կրեմլում տեղադրված հրապարակման մեջ։
«ՌԴ առաջնորդը հայտարարել է, որ կառավարությանը կհանձնարարի բանակցել թուրքական համապատասխան գերատեսչությունների հետ՝ վերականգնելու փոխշահավետ երկկողմ համագործակցությունը առևտրա–տնտեսական և այլ ոլորտներում»,– ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։
Պուտինն ընդգծել է՝ Էրդողանը հավաստիացրել է, որ իր երկրի տարածքում կապահովի ՌԴ քաղաքացիների անվտանգությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինն ու Էրդողանը մոտ 45րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում նաև պայմանավորվել են անձնական հանդիպում ունենալ։
Պուտինը թույլատրել է հանգստանալ Թուրքիայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը կարգադրել է չեղարկել զբոսաշրջության ոլորտում Թուրքիայի դեմ սահմանած պատժամիջոցները։ Այս մասին ասվում է ՌԴ և Թուրքիայի առաջնորդների հեռախոսազրույցի մասին Կրեմլում տեղադրված հրապարակման մեջ։
«ՌԴ առաջնորդը հայտարարել է, որ կառավարությանը կհանձնարարի բանակցել թուրքական համապատասխան գերատեսչությունների հետ՝ վերականգնելու փոխշահավետ երկկողմ համագործակցությունը առևտրա–տնտեսական և այլ ոլորտներում»,– ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։
Պուտինն ընդգծել է՝ Էրդողանը հավաստիացրել է, որ իր երկրի տարածքում կապահովի ՌԴ քաղաքացիների անվտանգությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինն ու Էրդողանը մոտ 45 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում նաև պայմանավորվել են անձնական հանդիպում ունենալ։
7or.am