Քաղաքական

29.06.2016 15:25


Ստեփան Մարգարյան. «Հասարակության շրջանում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ է»

Ստեփան Մարգարյան. «Հասարակության շրջանում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ է»

Այսօր՝ հունիսի 29–ին, ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն անդրադարձել է նորաստեղծ այդ կուսակցության աշխատանքներին և ապագա անելիքներին։

Նա նշել է, որ հանդիպումներ են կազմակերպում բնակիչների հետ, այցելում են մարզեր, ստեղծում կուսակցության տարածքային կառույցներ, ինչպես նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության անդամ պատգամավորները բավականին ակտիվ են Ազգային ժողովում։

Առաջիկայում նույնպես այցելություններ ենք պլանավորել մարզեր, ինչպես նաև պարբերաբար կազմակերպում ենք հանդիպումներ ազգաբնակչության հետ,–նշել է Մարգարյանը։

Նա ասել է, որ հետաքրքրությունը նոր կուսակցության հանդեպ բավականին մեծ է։

«7or»–ի հարցին, թե ովքեր են հիմնականում անդամագրվում կուսակցությանը, Ստեփան Մարգարյանը պատասխանել է, որ հետաքրքրության մեծ ալիք կա հատկապես երիտասարդության շրջանում.

–Օրինակ՝ մինչև համագումարը հանդիպում էինք կազմակերպել Վանաձորում, և երևի 70%-ը ուսանողներ էին՝ շատ ակտիվ և խոստումնալից։

Ստեփան Մարգարյանը նաև ասել է, որ հասարակության շրջանում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վերաբերյալ բոլոր կարծիքներն ու արձագանքները դրական են, և մինչ համագումարը կուսակցությունն արդեն ուներ շուրջ 2 տասնյակից ավելի կառույցներ, ու այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում։

–Մենք շարունակելու ենք այդ գործընթացն այնքան, որքան անհրաժեշտ է, մինչև որ փակենք հիմնականում խոշոր բնակավայրերը, խոշոր համայնքային միավորումները և այլն։ Հետագայում նույն սկզբունքով ձևավորվելու են նաև նախընտրական շտաբներ,–մանրամասնել է Ստեփան Մարգարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը