ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահությունը կարող է փոխանցվել Գերմանիայի՞ն
-Հիմա Գերմանիան ավելի ու ավելի է հետաքրքրվում Լեռնային Ղարաբաղի խնդրով և նրա լուծման ուղիներով,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի Քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն։
Ինչպես հաղորդում է «AZE.az», ըստ Ահմեդօղլուի' նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբում Գերմանիան կարող է փոխարինել Ֆրանսիային:
Նրա խոսքերով՝ այդ ուղղությամբ առաջին քայլն արդեն արված է. Գերմանիայի ներկայացուցիչը մասնակցել է ԵԱՀԿ գնահատման առաքելությանը։Նա Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչների և փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հետ մասնակցել է դիտարկման խմբին: