Աշխարհ

29.06.2016 11:45


ՌԴ ԱԻՆ–ը կտեղափոխի Վրաստանի հետ սահմանին մնացած 147 հայաստանցու

ՌԴ ԱԻՆ–ը կտեղափոխի Վրաստանի հետ սահմանին մնացած 147 հայաստանցու

Ռուսաստանի ԱԻՆ–ի ավիացիան կտեղափոխի Վրաստանի հետ սահմանին՝ Վերին Լարս անցակետում մնացած Հայաստանի 147 քաղաքացու։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ–ի հյուսիսկովկասյան տարածաշրջանային կենտրոնից։

«ria.ru»–ն հիշեցնում է՝ Մցխեթի–Ստեփանծմինդա–Լարս ավտոմայրուղում հունիսի 23–ին տեղի ունեցած քարաթափման հետևանքով երթևեկը դադարեցվել է։ Նշվում է, որ ճանապարհի նորոգումը մոտ 20 օր կտևի։ Հունիսի 28–ի տվյալներով՝ անցակետում 240 ավտոմեքենա կար։

«Այսօրվանից ՌԴ ԱԻՆ–ը ծրագրում է սկսել Հայաստանի քաղաքացիների տեղափոխումը, որոնք արգելափակվել են Վերին Լարս անցակետում Վրաստանի տարածքում տեղի ունեցած քարաթափման հետևանքով։ Դա կիրականացվի ավիացիայով։ Ընդհանուր առմամբ, ծրագրվում է Երևան հասցնել 147 մարդու»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Վրացական կողմի հաղորդմամբ՝ ավտոճանապարհի վերանորոգումն առնվազն 3 շաբաթ կպահանջի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը