Լրահոս

10.12.2009 17:59

ՀԱԿ կազմակերպած երթը. ֆոտոռեպորտաժ

ՀԱԿ կազմակերպած երթը. ֆոտոռեպորտաժ

2009թ. դեկտեմբերի 9-ին Երեւանում կայացավ Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան առաջին երկխոսությունը: Ներկայումս ԵՄ-ն մարդու իրավունքներին նվիրված երկխոսության մեջ է ներգրավված աշխարհի ավելի քան երեսուն երկրների հետ: Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսության մեկնարկն ազդարարում է, որ ԵՄ-ն եւ Հայաստանն ընդլայնում են համագործակցությունը մարդու իրավունքների ոլորտում:

Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան առաջին երկխոսությունն անցավ բաց, բարեկամական եւ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում արծարծվեց փոխադարձ հետաքրքրություն եւ մտահոգություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ քննարկվեցին մարդու իրավունքների շուրջ կոնկրետ համագործակցության հեռանկարներ:

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ տիկին Կարինե Ղազինյանը: Պատվիրակության կազմում էին Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, ինչպես նաեւ Գլխավոր դատախազության, Ոստիկանության, Արտաքին գործերի նախարարության եւ պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Շվեդիայի (որպես ԵՄ նախագահող երկիր) Մարդու իրավունքների հարցերով դեսպան պրն. Յան Աքսել Նորդլանդերը: Պատվիրակության կազնում էին նաեւ Մարդու իրավունքների հարցերով ԵՄ բարձրագույն ներկայացուցչի անձնական ներկայացուցիչ տկն. Ռիինա Կիոնկան, Եվրահանձնաժողովում մարդու իրավունքների բաժանմունքի ղեկավար պրն. Ռոլֆ Թիմանսը, Մարդու իրավունքների հարցերով Իսպանիայի դեսպան տկն. Սիլվիա Էսկոբարը' որպես ԵՄ գալիք նախագահության ներկայացուցիչ:

Մարդու իրավունքների շուրջ առաջին երկխոսության օրակարգն ընդգրկում էր քննարկումներ մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի, ներառյալ դատական համակարգի բարեփոխումների եւ մարդու իրավունքների օրենսդրության կիրարկման վերաբերյալ: Օրակարգում ներառված էին նաեւ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների, ինչպես նաեւ' միջազգային ատյաններում մարդու իրավունքների պաշտպանության շուրջ համագործակցության վերաբերյալ հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։