Սերժ Սարգսյանի իշխանությունը սպանել է հայի այն հիմնական հատկությունը, որը նրան այլ երկրներում հաջողություն է բերում` նախաձեռնողականությունը: Բոլոր ոլորտներում այսօր հաջողության են հասնում հարմարվողականները, ենթարկվողները, սեփական կարծիք չունեցողները: Փաստորեն, Սերժ Սարգսյանը «նոր ազգ» է կերտում: Բոլոր նրանք, որոնք պատրաստ են ռիսկի գնալ տնտեսության, քաղաքականության, գիտության և այլ ոլորտներում, ստիպված են լքել Հայաստանը, իսկ «նոր սորտի» հայերը մնում են երկրում, սակայն նախաձեռնողականությունից զուրկ «նոր հայերը» նաև բավականին ագրեսիվ են իրենց մյուս տեսակի հայրենակիցների հանդեպ: Ցանկացած Նորը պետք է նաև ուժ կիրառի Հնի հանդեպ: «Նոր Հայաստանի» խորհրդանիշը կարելի է համարել «ակադեմիկոս» Ռադիկ Մարտիրոսյանին: Նրա տեղը ապագա խորհրդարանի նախագահի աթոռն է: Խարհրդանիշները պետք է ավելի պատվավոր աթոռի բազմեն:
Սերժ Սարգսյանը «նոր ազգ» է կերտում
Սերժ Սարգսյանի իշխանությունը սպանել է հայի այն հիմնական հատկությունը, որը նրան այլ երկրներում հաջողություն է բերում` նախաձեռնողականությունը: Բոլոր ոլորտներում այսօր հաջողության են հասնում հարմարվողականները, ենթարկվողները, սեփական կարծիք չունեցողները: Փաստորեն, Սերժ Սարգսյանը «նոր ազգ» է կերտում: Բոլոր նրանք, որոնք պատրաստ են ռիսկի գնալ տնտեսության, քաղաքականության, գիտության և այլ ոլորտներում, ստիպված են լքել Հայաստանը, իսկ «նոր սորտի» հայերը մնում են երկրում, սակայն նախաձեռնողականությունից զուրկ «նոր հայերը» նաև բավականին ագրեսիվ են իրենց մյուս տեսակի հայրենակիցների հանդեպ: Ցանկացած Նորը պետք է նաև ուժ կիրառի Հնի հանդեպ:
«Նոր Հայաստանի» խորհրդանիշը կարելի է համարել «ակադեմիկոս» Ռադիկ Մարտիրոսյանին: Նրա տեղը ապագա խորհրդարանի նախագահի աթոռն է: Խարհրդանիշները պետք է ավելի պատվավոր աթոռի բազմեն:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից