Քաղաքական

28.06.2016 16:51


Լավրովը հուլիսի 4-ին կլինի Երևանում

Լավրովը հուլիսի 4-ին կլինի Երևանում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին կժամանի Երևան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նախարարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրների գնահատման հարցերը՝ փոխգործակցությունը միջազգային ասպարեզում, հակազդեցությունն ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը Մերձավոր Արևելքի ու Աֆղանստանի իրադրության լույսի ներքո»,-ասել է Զախարովան՝ հավելելով, որ Մոսկվան ակնկալում է, որ երևանյան այս հանդիպումը կարևոր ավանդ կներդնի բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը