Կարծիք

28.06.2016 15:54


Շարմազանովը կոչ է անում պայքարել ոչ թե ընտրությունների միջոցով, այլ ուժային եղանակներով

Շարմազանովը կոչ է անում պայքարել ոչ թե ընտրությունների միջոցով, այլ ուժային եղանակներով

Քաղաքականության մեջ մեծ դեր են կատարում «արտահայտություններն» ու «բնորոշումները», որոնք ուշադիր լինելու դեպքում ցույց են տալիս հարաբերությունների ու աշխարհայացքի արժեքային համակարգը:
Շարմազանովը (կարդա՝ Սերժ Սարգսյանը) ՀՀԿ-ին ընդդիմադիր կուսակցություններին բնորոշել է որպես «փոքրամասնություններ», իսկ ՀՀԿ-ին ` «ամենաազդեցիկ քաղաքական ուժի»: Առաջին հայացքից կարծես թե արտառոց ոչինչ չի ասել, սակայն ընդամենը առաջին հայացքից....
Պառլամենտական երկրներում չկան ամենահզոր քաղաքական ուժեր և «փոքրամասնություններ», այլ կան պառլամենտական մեծամասնություն և պառլամենտական փոքրամասնություն: Ի՞նչ է դա նշանակում. դա նշանակում է, որ երկրում կա քաղաքական պայքար գաղափարների շուրջ, որոնք երկրի զարգացման տարբեր ուղղություններ են առաջարկում, իսկ ընտրողները դրանց նկատմամբ իրենց վերաբերմունքն են արտահայտում: Այստեղ չի կարող լինեն ուղղակի հզոր ու թույլ ուժ, կարող են լինել հանրության աջակցության քիչ թե շատ մեծ տոկոս վայելող ուժեր: Ընտրություն առ ընտրություն այդ հարաբերակցությունը փոխվում է՝ կախված պառլամենտական մեծամասնության «հաջողություններից», և բացարձակապես մեկ է, թե որ կուսակցությունը քանի անդամ ու քանի օլիգարխ ունի իր կազմում: Պառլամենտական համակարգում պայքարը գնում է գաղափարների, այլ ոչ թե տնօրինած ուժային լծակների միջև:
Շարմազանովի ասածն այլ հարթության մեջ է գտնվում. նա ասում է, որ կան ուժեղ և թույլ կուսակցություններ ուղղակի իմաստով, որոնք ունեն տարբեր հնարավորություններ ռեսուրսային առումով, այլ ոչ թե հանրային աջակցության առամով:
Սա՛ է ՀՀԿ-ի և հայաստանյան քաղաքական ավանդույթի առանձնահատկությունը:
Փաստորեն, Շարմազանովը կոչ է անում պայքարել ոչ թե ընտրությունների միջոցով, այլ ուժային եղանակներով:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը