Լրահոս

10.12.2009 17:53


Վ. Հովհաննիսյան. «Նման թշնամական վերաբերմունք հայկական որևէ կառավարության կողմից երբևէ չի դրսևորվել»

Վ. Հովհաննիսյան. «Նման թշնամական վերաբերմունք հայկական որևէ կառավարության կողմից երբևէ չի դրսևորվել»

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներն արդեն ելույթ են ունեցել 2010թ. բյուջեի վերաբերյալ և ներկայացրել իրենց տեսակետները։ Ըստ այդմ ԲՀԿ և ՀՀԿ խմբակցություններն ասել են, որ իրենք միանշանակ կողմ են քվեարկելու, իսկ «Ժառանգություն», ՀՅԴ խմբակցությունները հայտարարել են, որ դեմ են քվեարկելու 2010թ. բյուջեի նախագծին։

ՀՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ իրենք ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին, ինչպես նաև քաղաքաշինության նախարարին տեղյակ են պահել, որ հետ են վերցնում բյուջեի վերաբերյալ իրենց  խմբակցության կողմից արված բոլոր առաջարկությունները, բայց ամփոփաթերթի մեջ արդեն նշված է եղել, որ դրանք արդեն իսկ մերժվել են։

-Դա կարելի էր կանխատեսել։ Մի բան, սակայն, չէր կարելի կանխատեսել, որ ԱԺ ամբիոնից բյուջեն ներկայացնող ֆինանսների նախարարը կարող էր հայտնել հետևյալ միտքը. «Մենք չենք ընդունում ձեր առաջարկությունները, որովհետև դուք ընդդիմություն եք»։ Նման թշնամական վերաբերմունք հայկական որևէ կառավարության կողմից երբևէ չի դրսևորվել։ ՀՀ վարչապետին խնդրում եմ ուշադրություն դարձնել այս հայտարարությանը, և եթե ինքը չի կիսում այդ տեսակետը, ապա կազմակերպչական ինչ-որ միջոցառումներ պետք է իրականացվեն,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը