Սարգսյանը շատ վտանգավոր ձեռնոց է նետում հասարակությանը
Սերժ Սարգսյանը բացառեց իր հնարավոր հեռացումը քաղաքականությունից 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Առաջինը՝ ևս մեկ անգամ ընդգծեմ, որ Սարգսյանը բացարձակ զրո է քաղաքականության մեջ: Այն, որ նա բռնապետ է, ոչ մեկի համար գաղտնիք չէ, բայց ձևի համար գոնե արժեր ասել, որ նրա քաղաքական ճակատագիրը կորոշվի ընտրությունների արդյունքում: Մեզ սահմանադրական փոփոխություններից առաջ համոզում էին, որ դա արվում է հանուն ժողովրդավարության խորացման: Երկրորդ՝ Սարգսյանը պատրաստվում է Մուկուչյանին վաստակավոր «տոկոս խփողի» կոչում տալ, այսինքն՝ հասկացնում է՝ եթե քաղաքական դաշտի մյուս ուժերը ձայների 100 տոկոսն էլ ստանան, իշխանության չեն գա: Փաստորեն, Սարգսյանը շատ վտանգավոր ձեռնոց է նետում հասարակությանը: Երրորդ՝ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը պետք է ընդդիմադիր դաշտում գտնվող բոլոր ուժերին ազդակ լինի, որ նրանք շատ լուրջ պատրաստվեն հետընտրական գործընթացների:
Եթե Սարգսյանը մնա իշխանության, մենք ոչ միայն կկորցնենք Արցախը, այլև Հայաստանը. կսկսվի աննախադեպ արտագաղթ, որը լուրջ ազդեցություն կունենա թե՛ երկրի տնտեսության, թե՛ անվտանգության վրա:
Սարգսյանը շատ վտանգավոր ձեռնոց է նետում հասարակությանը
Սերժ Սարգսյանը բացառեց իր հնարավոր հեռացումը քաղաքականությունից 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում:
Առաջինը՝ ևս մեկ անգամ ընդգծեմ, որ Սարգսյանը բացարձակ զրո է քաղաքականության մեջ: Այն, որ նա բռնապետ է, ոչ մեկի համար գաղտնիք չէ, բայց ձևի համար գոնե արժեր ասել, որ նրա քաղաքական ճակատագիրը կորոշվի ընտրությունների արդյունքում:
Մեզ սահմանադրական փոփոխություններից առաջ համոզում էին, որ դա արվում է հանուն ժողովրդավարության խորացման:
Երկրորդ՝ Սարգսյանը պատրաստվում է Մուկուչյանին վաստակավոր «տոկոս խփողի» կոչում տալ, այսինքն՝ հասկացնում է՝ եթե քաղաքական դաշտի մյուս ուժերը ձայների 100 տոկոսն էլ ստանան, իշխանության չեն գա:
Փաստորեն, Սարգսյանը շատ վտանգավոր ձեռնոց է նետում հասարակությանը:
Երրորդ՝ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը պետք է ընդդիմադիր դաշտում գտնվող բոլոր ուժերին ազդակ լինի, որ նրանք շատ լուրջ պատրաստվեն հետընտրական գործընթացների:
Եթե Սարգսյանը մնա իշխանության, մենք ոչ միայն կկորցնենք Արցախը, այլև Հայաստանը. կսկսվի աննախադեպ արտագաղթ, որը լուրջ ազդեցություն կունենա թե՛ երկրի տնտեսության, թե՛ անվտանգության վրա:
Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից