Յըլդըրըմ. «Անկարան պատրաստ է վճարել խոցած Սու–24–ի համար»
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է վճարել խոցած ռուսական Սու–24–ի համար։ ТRТ հեռուստաընկերության եթերում նա նշել է, որ Թուրքիան հայտնել է իր ափսոսանքը և անհրաժեշտության դեպքում փոխհատուցում կվճարի ռմբակոծած ինքնաթիռի համար։ Յըլդըրըմը շեշտել է՝ երկու կողմն էլ ուզում է, որ հարաբերությունները կարգավորվեն, և հավելել, որ, իր կարծիքով, «գործերը դեպի լավն են գնում»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին նամակ էր ուղարկել, որում ներողություն էր հայտնում կատարվածի համար։ Նա նաև ցավակցել է Սու–24–ի մահացած օդաչուի հարազատներին։ Էրդողանն ընդգծել է, որ Անկարան չի ուզում փչացնել իր հարաբերությունները ռազմավարական գործընկեր Մոսկվայի հետ։

7or.am