Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Հայաստանի ղեկավարը և իշխանություններն առհասարակ պահպանում են խորհրդավոր լռություն։ Որոշակի փակագծեր բացում է միայն ադրբեջանական կողմը։ Անմիջապես հանդիպումից հետո Ալիևն այն «արդյունավետ» գնահատեց, այժմ էլ հայտարարություններ է անում, թե Ղարաբաղը լավագույն դեպքում կարող է որոշակի ինքնավարություն ստանալ Ադրբեջանի կազմում։ Սա Ադրբեջանի հստակ դիրքորոշումն է, որը տարիներ շարունակ չի փոխվում, և որով առաջնորդվում են Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իշխանությունները, հավատարիմ մնալով ջայլամային դիվանագիտության կանոններին, արձագանքում են, թե Ալիևն իր ներքին լսարանի համար է այդ հայտարարություններն անում։ Նախ՝ սկսենք նրանից, որ «ներքին լսարանի» համար արվող հայտարարությունները պարտադիր չէ, որ սուտ լինեն, և նման լղոզված արձագանքը մտահոգության տեղիք է տալիս։ Առավել ևս, որ այս իշխանությունները չեն կաշկանդվում նույնիսկ բացահայտ ու հրապարակային ստել հասարակությանը («գազի սակագինը չի թանկանա», «Ստեփանակերտի օդանավակայանի առաջին ուղևորը ես կլինեմ»), իսկ «երկար խոսելով ոչինչ չասելը» նրանց տարերքն է։ Երկրորդ՝ բա Հայաստանը «ներքին լսարան» չունի՞։ Երկրի ղեկավար ես, գնացել ես բանակցությունների, թշնամին էլ բանակցություններից հետո իր ժողովրդին ասում է՝ «սաղ լավ կլինի, Սարգսյանի հետ պայմանավորվել եմ, Ղարաբաղը տալիս են»։ Բա եթե սուտ է խոսում ու, փաստացի, զրպարտում Սերժ Սարգսյանին, բա չասի՝ «ժողովուրդ, սուտ է խոսում, նման բան չենք պայմանավորվել, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն էլ այլընտրանք չունի»։ Բայց դե, չէ․․․ հղում են անում Մարիա Զախարովայի հայտարարությանը։ Հիմա հարց է առաջանում՝ Մարիա Զախարովա՞ն էր բանակցություններ վարում Ալիևի հետ, թե, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը։ Երբ Ալիևի աշխատակազմի ծառայողներից Մամեդովը հայտարարություն արեց, թե 5 շրջանների շուրջ պայմանավորվածության են եկել, մեր ԱԳՆ-ն մանկամիտ մի պատասխան տարածեց, թե Մամեդովը բանակցություններին չի մասնակցել և չգիտի, ինչի մասին են պայմանավորվել։ Դե, ես էլ այդպես՝ իրենց հասանելի լեզվով ասեմ՝ Մարիա Զախարովան էլ բանակցություններին չի մասնակցել, նա միայն պաշտոնական հայտարարության տեքստն է տեսել, դրա համար էլ կոչ է անում առաջնորդվել դրանով։ Էլ «ամոթ», «ազգային արժանապատվություն», «երկրի վարկանիշ» և այլ կատեգորիաների մասին չեմ խոսում. այդ մարդիկ պատկերացում էլ չունեն նման երևույթների մասին։ Գնացել բանակցել են, հիմա էլ հարցնում ես, թե ինչի մասին են պայմանավորվել. հղում են անում այլ երկրի երրորդ «կլասսի» չինովնիկի հայտարարությանը։
Սերժ Սարգսյանը «ներքին լսարանին» ասելիք չունի՞
Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Հայաստանի ղեկավարը և իշխանություններն առհասարակ պահպանում են խորհրդավոր լռություն։ Որոշակի փակագծեր բացում է միայն ադրբեջանական կողմը։ Անմիջապես հանդիպումից հետո Ալիևն այն «արդյունավետ» գնահատեց, այժմ էլ հայտարարություններ է անում, թե Ղարաբաղը լավագույն դեպքում կարող է որոշակի ինքնավարություն ստանալ Ադրբեջանի կազմում։ Սա Ադրբեջանի հստակ դիրքորոշումն է, որը տարիներ շարունակ չի փոխվում, և որով առաջնորդվում են Ադրբեջանի իշխանությունները։
Հայաստանի իշխանությունները, հավատարիմ մնալով ջայլամային դիվանագիտության կանոններին, արձագանքում են, թե Ալիևն իր ներքին լսարանի համար է այդ հայտարարություններն անում։ Նախ՝ սկսենք նրանից, որ «ներքին լսարանի» համար արվող հայտարարությունները պարտադիր չէ, որ սուտ լինեն, և նման լղոզված արձագանքը մտահոգության տեղիք է տալիս։ Առավել ևս, որ այս իշխանությունները չեն կաշկանդվում նույնիսկ բացահայտ ու հրապարակային ստել հասարակությանը («գազի սակագինը չի թանկանա», «Ստեփանակերտի օդանավակայանի առաջին ուղևորը ես կլինեմ»), իսկ «երկար խոսելով ոչինչ չասելը» նրանց տարերքն է։ Երկրորդ՝ բա Հայաստանը «ներքին լսարան» չունի՞։ Երկրի ղեկավար ես, գնացել ես բանակցությունների, թշնամին էլ բանակցություններից հետո իր ժողովրդին ասում է՝ «սաղ լավ կլինի, Սարգսյանի հետ պայմանավորվել եմ, Ղարաբաղը տալիս են»։ Բա եթե սուտ է խոսում ու, փաստացի, զրպարտում Սերժ Սարգսյանին, բա չասի՝ «ժողովուրդ, սուտ է խոսում, նման բան չենք պայմանավորվել, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն էլ այլընտրանք չունի»։
Բայց դե, չէ․․․ հղում են անում Մարիա Զախարովայի հայտարարությանը։ Հիմա հարց է առաջանում՝ Մարիա Զախարովա՞ն էր բանակցություններ վարում Ալիևի հետ, թե, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը։ Երբ Ալիևի աշխատակազմի ծառայողներից Մամեդովը հայտարարություն արեց, թե 5 շրջանների շուրջ պայմանավորվածության են եկել, մեր ԱԳՆ-ն մանկամիտ մի պատասխան տարածեց, թե Մամեդովը բանակցություններին չի մասնակցել և չգիտի, ինչի մասին են պայմանավորվել։ Դե, ես էլ այդպես՝ իրենց հասանելի լեզվով ասեմ՝ Մարիա Զախարովան էլ բանակցություններին չի մասնակցել, նա միայն պաշտոնական հայտարարության տեքստն է տեսել, դրա համար էլ կոչ է անում առաջնորդվել դրանով։
Էլ «ամոթ», «ազգային արժանապատվություն», «երկրի վարկանիշ» և այլ կատեգորիաների մասին չեմ խոսում. այդ մարդիկ պատկերացում էլ չունեն նման երևույթների մասին։ Գնացել բանակցել են, հիմա էլ հարցնում ես, թե ինչի մասին են պայմանավորվել. հղում են անում այլ երկրի երրորդ «կլասսի» չինովնիկի հայտարարությանը։
Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից