Աշխարհ

27.06.2016 17:34


Էրդողանը ներողություն է խնդրել Պուտինից ռուս օդաչուին ռմբակոծելու համար

Էրդողանը ներողություն է խնդրել Պուտինից ռուս օդաչուին ռմբակոծելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը, որում վերջինս հայտնում է իր ցավակցությունները Սիրիայի տարածքում թուրքական F-16–ի կողմից խփված ռուս օդաչուի ընտանիքին։ Ուղերձում Թուրքիայի նախահագը հայտնում է նաև տվյալ միջադեպի կարգավորման հետ կապված իր հետաքրքրվածության մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի ուշ նամակից որոշակի հատվածներ հրապարակվել են «kremlin.ru» կայքում։

«Ես ևս մեկ անգամ ուզում եմ հայտնել իմ խոր ցավակցությունները մահացած ռուս օդաչուի ընտանիքին և ասում եմ՝ կներեք։ Ամբողջ սրտով կիսում եմ նրանց ցավը։ Ռուս օդաչուի ընտանիքը մենք ընդունում ենք որպես թուրքի ընտանիք։ Հասցված ցավը և վնասը փոխհատուցելու նպատակով մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»,– մեջբերում է Էրդողանի խոսքերը Կրեմլի մամլո ծառայությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը